Թեժ երկխոսություն Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:55:45
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

Թեժ երկխոսություն Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի միջև

12:16 21.02.2018

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկով պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա:

«ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար կարևոր երկու սկզբունքներին՝ տեսանկարահանմանը և ցուցակների հրապարակմանը: Այս դահլիճում քանիցս եղել է քննարկում, պարոն Թովմասյանը կվկայի, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այն ժամանակ ՕԵԿ-ի կողմից առաջարկվել է, անընդհատ մտահոգություն է եղել տարածքայինի հետ կապված, բայց պարոն Հարությունյանը հանդես եկավ բացահայտ ուլտիմատումով՝ ասելով, որ եթե այս տարբերակը չի ընդունվում, ապա ընդդիմության համար սկզբունքային երկու պահանջները՝ տեսանկարահանումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս չեն ընդունվում»,-հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը:

 ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախ հակադարձեց, որ ուլտիմատում չի եղել և չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն համոզմանը, թե մեր երկրում գործող ընտրական մոդելը որևէ այլ երկրում չկա: Հիշեցրեց՝ այս մոդելը տարածված է աշխարհի 20-ից ավելի երկրներում։ Նա նաև հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին կոնսենսուսի արդյունքում կողմ է քվեարկել ընտրական օրենսգրքին:

«Որևէ քաղաքական ուժի կողմից ուլտիմատում չի եղել իշխող ուժի որևէ քաղաքական գործչի կամ ներկայացուցչի կողմից: Շատ ճիշտ նշեցիք, փոխզիջումային տարբերակ է եղել, կոնսենսուսը  նշանակում է փոխզիջում, սա նշանակում է, որ ներկայացված 5 պահանջներից, փոխադարձ համաձայնությամբ մեկը չի ընդունվել, մյուս չորսի վերաբերյալ եղել է առաջարկ, որին մենք համաձայնել ենք: Դա նշանակում է կոնսեսուս, փոխզիջում, ոչ թե ուլտիմատում»,- ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

16:46 08.04.2025

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։ «Սատարման […] ...

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

16:40 08.04.2025

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների […] ...

Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին

16:34 08.04.2025

Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, […] ...

Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժած

16:28 08.04.2025

Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժած

Ապրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […] ...

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:23 08.04.2025

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […] ...

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

16:16 08.04.2025

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...

BACK_TO_TOP