Ինչո՞ւ է Իսրայելը ձգտում պատերազմել Իրանի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ինչո՞ւ է Իսրայելը ձգտում պատերազմել Իրանի դեմ

12:40 21.02.2018

Մյունխենում տեղի ունեցած անվտանգության ամենամյա համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ՝ փետրվարի 18-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես էր եկել ելույթով՝ պահանջելով անհապաղ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, քանի որ այդ երկիրը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:

Ըստ Farsnews-ի՝ Նեթանյահուն նաև զգուշացրել էր, որ եթե աշխարհը չպատժի Իրանին, ապա Իսրայելն ինքը կսկսի պատերազմ և իր զորքը կուղղի դեպի Իրան:

Նույն խորհրդաժողովի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ Նեթանյահուին մեղադրելով ագրեսիայի և իրականությունից կտրվելու մեջ՝ նրան անվանելով «մուլտիպլիկացիոն կրկեսի դերասան»:

«Վերջերս Սիրիայի տարածքում ոչնչացվեց իսրայելական կործանիչ ինքնաթիռ, ինչը վերացրեց նաև, այսպես կոչված, Իսրայելի անպարտելի լինելու միֆը: Իսրայելն այլևս չի կարող իր կործանիչներն ուղարկել Սիրիա՝ վստահ լինելով, որ դրանք կոչնչացնեն թիրախը և կվերադառնան: Կլինեն պատասխան հարվածներ»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Իսրայելի վարչապետն անհանգստացած է հատկապես այն փաստից, որ իրաքյան և սիրիական կառավարական զորքերը հաջողություն են գրանցել ահաբեկիչների դեմ պայքարում և դրանք դուրս են շպրտում երկրից: Դա, ըստ իրանցի պաշտոնյայի, համախմբում է արաբական աշխարհը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի նաև աջակցել Պաղեստինի ժողովրդին:

Ըստ Զարիֆի՝ Բենյամին Նեթանյահուն նաև լուրջ անհանգստություններ ունի, որ երերում է իր ոտքի տակի հողը, հետևաբար պետք է անհապաղ պատերազմ սկսել Իրանի դեմ, ինչը կշեղի Իսրայելի հանրության ուշադրությունը Նեթանյահուի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալից:

Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ իր երկրի նկատմամբ յուրաքանչյուր ագրեսիա կստանա այնպիսի պատասխան, որից հետո Իսրայելը կարող է գոյություն չունենալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

BACK_TO_TOP