18:17 08.05.2022
Հագեցած կերուխումից հետո ճիշտ կազմակերպված բեռնաթափման օրը կօգնի ձերբազատվել ծանրության զգացումից: Արձակուրդներից հետո օրգանիզմը բեռնաթափելու ուղիները թվարկել է սննդաբան Եվա Շիշովան՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝ տոնական խնջույքի ժամանակ շատ ուտելը կարող է հանգեցնել հոգնածության, վատ քնի և էներգիայի պակասի։ «Դուք կարող եք վերականգնել նորմալ առողջությունը, եթե կազմակերպեք պատշաճ կազմակերպված պահքի օր: Դրա համար օրվա ընթացքում պետք է ուտել միայն սպիտակ և կանաչ բանջարեղեն և մրգեր։ Դուք կարող եք ուտել այս մթերքները ցանկացած քանակությամբ: Բացի դրանցից կարելի է խմել միայն ջուր և թեյ՝ առանց շաքարի և կաթի։ Սա հիանալի բեռնաթափման օր է լինելու, և մարդիկ սիրում են այն: Իրականում, դուք երբեք չեք կարողնա ուտել շատ սպիտակ և կանաչ բանջարեղեն մեկ օրում, բայց որքան էլ ուտեք՝ օրգանիզմին կմատակարարեք մեծ քանակությամբ բջջանյութ։ Սա կօգնի մաքրել օրգանիզմը, և նման բեռնաթափումից հետո հաջորդ օրը ուժերը կվերականգնվեն, քանի որ այս ընթացքում մարսողությունը կհանգստանա»,- ասել է սննդաբանը։
Պահք պահելու մեկ այլ տարբերակ կարող է լինել ֆերմենտացված կաթնամթերքի օրը: Անհրաժեշտ է մեկուկես լիտր կեֆիը բաժանել ամբողջ օրվա համար։Նրանք, ովքեր խնդիրներ չունեն աղեստամոքսային տրակտի հետ, կարող են ընտրել այս մեթոդը։ «Բայց նորից, եթե հանկարծ զգաք որ գլուխը պտտվում է կամ ձեռքերը դողում են, իհարկե, պետք է ավելացնել սննդի չափաբաժինը և ծավալը։ Մենք բոլորս տարբեր ենք, և յուրաքանչյուր օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիականությունը տարբեր է. եթե մեծ քաշով և հասակով, ակտիվ մարդը հիմա լսի ինձ և օրվա ընթացքում խմի մեկուկես լիտր կեֆիր, ապա, բնականաբար, դա բավարար չի լինի նրա համար: Այստեղ ամեն ինչ անհատական է», – բացատրել է Շիշովան:
«Հնդկաձավարը նույնպես օգտակար է օրգանիզմը բեռնաթափելու համար։ Դրա համար եփեք 300 գրամ չոր հնդկաձավար և կերեք այն օրվա ընթացքում»,- ասել է սննդաբանը։
Մասնագետը հիմնական սխալն անվանել է «չոր» պահքը՝ երբ մարդիկ ո՛չ ուտում են, ո՛չ խմում։ «Ինձ համար սա անհեթեթություն է՝ չուտելն ու չխմելը շատ վնասակար է օրգանիզմի համար»,- ընդգծել է սննդաբանը։
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...