Հայ և ֆրանսիացի ակնաբույժները Գյումրիում կատարակտի հեռացման ու ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ են կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

Հայ և ֆրանսիացի ակնաբույժները Գյումրիում կատարակտի հեռացման ու ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ են կատարել

18:52 03.05.2022

Տեսողության խանգարումներն ու դրանց ավելի բարդացված պաթոլոգիաները՝ ակնաբուժական հիվանդություններն աշխարհում ավելացել են, ինչպես նաև երիտասարդացել։ Օրինակ՝ կատարակտը, եթե նախկինում համարվում էր ծերունական հիվանդություն, այժմ այն հանդիպող տեսակ է նաև երիտասարդների շրջանում։ Ակնաբուժական մի շարք հիվանդությունների առաջացման պատճառը հիմնականում ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են։ Ամենատարածված՝ աչքի կատարակտի ու ցանցաթաղանթի հիվանդությունների բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն։ Ակնաբուժության ոլորտում հայ-ֆրանսիական  համագործակցության արդյունքում այժմ այդպիսի բարդ վիրահատությունները կատարվում են նաև Գյումրիում։

Հայ և ֆրանսիացի ակնաբույժներն առաջին համատեղ վիրահատությունն են կատարել Գյումրիում։ Բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարակտի վիրահատության ընթացքում կիրառվում էին ֆրանսիական ակնաբուժության մեթոդները։ Ըստ մասնագետների՝ դրանց միջև տարբերությունը բավականին մեծ է, ու համատեղ անցկացվող վիրահատությունը միմյանց փոխլրացնելու և ունեցած փորձի փոխանակման գործնական հնարավորություն է։

«Այստեղ ակնաբուժության մակարդակը շատ բարձր է, շատ լավ ակնաբույժներ կան, բայց մեր տեխնոլոգիաները այլ են, նույնը չեն։ Ինձ թվում է՝ ամենակարևորը վերջնական արդյունքն է, որին էլ բոլորս հասնում ենք»,- նշում է Փարիզի ակնաբուժական հիվանդանոցի ակնաբույժ Մարիլին Նօտարիան-Քրքիաշարիանը։

Մարիլին Նօտարիանը Հայաստան կատարած նախորդ այցերի ընթացքում աչքի գործիքային հետազոտություններ ու խորհրդատվություններ է իրականացրել նաև գյուղական բնակավայրերում։ Կատարակտի վիրահատությունների երկարամյա փորձ ունի։ Աչքի հիվանդությունների շարքում այն ամենատարածվածն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

«Կարծեմ, աշխարհում տարածված հիվանդությունն է կատարակտը, հիվանդների տարիքն էլ գնալով փոքրանում է,  առաջ միայն ծերերի մոտ էր հանդիպում, չգիտենք՝ ինչու է այդպես»,- ասում է նա։

Կատարակտի երիտասարդացման հիմքերը դեռ հայտնի չեն, բայց ուսումնասիրված են առաջացման պատճառները, դրանք հիմնականում ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են։ Ըստ մասնագետների՝ ամենաառաջին տեղում են շաքարային դիաբետն ու հիպերտոնիկ հիվանդությունները։

«Համաշխարհային տվյալներով՝ եթե 10-15 տարի առաջ ամբողջ աշխարհում կար 360 մլն դիաբետով հիվանդ, այսօր արդեն կա 420 մլն հիվանդ, 20 տարի հետո կանխատեսվում է, որ կլինի մոտ կես մլրդ, որովհետև ինքը անընդհատ աճող ու տարածվող հիվանդություն է»,- նշում է ակնահատակի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը։

«Հայկական ակնաբուժության նախագծի» շրջանակներում Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում արդեն 4 տարի է՝ կատարակտի վիրահատություններ են իրականացնում, «Ֆրանսիական լույս» մարդասիրական ասոցիացիայի ակնաբուժական հմտությունների կատարելագործման ծրագրով Գյումրիում այսուհետև ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ ևս կկատարվեն: Այդպիսի միջամտությունները երևանյան կլինիկաներում են կատարվում, հիմա այդ խնդիրը տեղում կկարգավորվի։ Հատկապես տրավմաների ժամանակ աչքի ցանցաթաղանթի վնասվածության դեպքում հիվանդի տեղաշարժը հակացուցված է։

Գյումրիում նման բարդ վիրահատություններ իրականացնելու համար ակնաբուժական կենտրոնն արդեն ախտորոշիչ և վիրահատական նոր ու գերժամանակակից սարքավորումներով է համալրվել։

Ցանցաթաղանթի բարդ վիրահատությունները տեղի մասնագետները սկզբնական փուլում Երևանի ակնաբույժների հետ համատեղ կիրականացնեն։ Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ակնաբուժական ծրագրի արդյունքում Գյումրիում երկու օրում ցանցաթաղանթի 10 վիրահատություն է կատարվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP