13:18 03.05.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է (նորմատիվների հանձնում): Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:
2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝
20 միավոր – 10
18-19 միավոր – 9
16-17 միավոր – 8
14-15 միավոր – 7
12-13 միավոր – 6
10-11 միավոր – 5
8-9 միավոր – 4
Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մանրամասների համար զանգահարել (091) 195610 և (010) 667250 հեռախոսահամարներով:
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...