19:58 03.05.2022
Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 210 հազար հեկտար հողատարածքներից 78 հազարը վարելահողերն են, որից մոտ 52 հազար հեկտարն է մշակվում։ Հիմնականում ցանում են հացահատիկ ու կարտոֆիլ, ավելի քիչ բազմամյա մշակաբույսեր և բանջարանային կուլտուրաներ։ Իսկ հողերի մեծ մասը ցանքաշրջանառության չի ենթարկվում։ Հողօգտագործողները մեծամասամբ նույն դաշտում ամեն տարի նույն մշակաբույսն են ցանում։ Սա էլ հողի որակի վրա վատ ազդեցություն թողնող պատճառներից է։ Բույսը հողից կլանում է սննդարար տարրերը, և տարեցտարի դրանց քանակը նվազում է հողում։
Ոչ ճիշտ ցանքաշրջանառությունը գյուղացին լրացնում է պարարտանյութի հաշվին, որով հողը անհրաժեշտ սննդային պաշարով է համալրվում, իսկ տեսակն ու քանակը որոշվում է հատուկ անալիզի միջոցով։ Ֆերմերային տնտեսություններն այս գործընթացը մշտապես կատարում են վարուցանքից առաջ, որոշում տվյալ պահին հողի միջավայրը, բերքատվությունը և թե ինչ սննդային հավելումներ են հարկավոր։ Հիմնականում օգտագործում են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, որոշ դեպքերում դրանց ավելցուկն է վտանգավոր դառնում բերքի համար։
«Շատ ժամանակ գյուղատնտեսներն առանց անալիզի ենթարկելու հողը պարարտանյութ են տալիս, շատի դեպքում էլ բերքը վատ է ստացվում, շատն էլ չի կարելի»,- նշում է Շիրակի գյուղատնտեսական քոլեջի հողի անալիզի լաբորատորիայի պատասխանատու Սիրանուշ Աստոյանը։
Հողի բաղադրության ուսումնասիրությունը բարդ գործընթաց չէ, մշակվող դաշտի տարբեր հատվածներից վերցված հողը չորացվում է բնական ճանապարհով, մաղով անցկացվում և լուծվում է թորած ջրում։ Ֆիլտրացվելուց հետո ջրային զանգվածը հետազոտվում է սարքերի միջոցով։ Ուսումնասիրության արդյունքում պարզում են նմուշառված հողում էլեկտրահաղորդականության մակարդակը։ Ջրալույծ աղի պարունակությունը հողում չպետք է բույսի աճին խանգարի։ Հողի մեջ աղերն առաջանում են օգտակար հանքանյութերի քայքայումից, աղերը հողում հայտնվում են նաև փոշու և տեղումների միջոցով։ Որքան հողի մեջ ցածր է էլեկտրահաղորդականությունը, այնքան միջավայրը նպաստավոր է բերքի համար։
Լաբորատոր պայմաններում որոշվում է նաև հողի մեջ սննդարար տարրերի պարունակությունը, որից ելնելով էլ՝ մշակողն իմանում է, թե որ պարարտանյութին տալ առավելություն։ Նորմայից մի փոքր բարձր ցուցանիշ է գրանցել նմուշառված հողը, ինչը խոսում է տվյալ հողում կալիումական պարարտանյութ չկիրառելու անհրաժեշտության մասին։ Նույն եղանակով որոշվում է նաև մյուս տարրերի քանակը։ Ուսումնասիրման գործընթացը երկարատև չէ, հետևաբար, մեկ օրում մի քանի հետազոտություն կարող են կատարել։
«Մարզի ֆերմերները ակտիվ դիմում են, հիմա էլ հերթի մեջ 12-13 հողի նմուշ ունենք, յուրաքանչյուրի համար ժամանակ է նշանակվել։ Հիմնականում հողի անալիզի պատասխանը մի փոքր ժամանակատար է ստացվում, եթե նմուշի համար բերված հողը խոնավ է լինում։ Իսկ չոր հողի դեպքում անալիզի պատասխանը տրվում է ամենաշատը 40 րոպե հետո»,- նշել է Շիրակի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Գագիկ Վարդանյանը։
Վարուցանքի ակտիվ սեզոնին լաբորատորիա դիմում են ֆերմերային այն տնտեսությունները, որոնց ցանքատարածքները մի քանի հեկտար են։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...