Ազգությամբ քանի հայ «օրենքով գող » կա ՌԴ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ազգությամբ քանի հայ «օրենքով գող » կա ՌԴ-ում

10:44 21.02.2018

  Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է երկրից արտաքսել  «քրեական հեղինակություններին»: Որոշումն այդ մասին անձամբ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն է ընդունել: Ներկայումս պատրաստվում են արտաքսել 3 մարդու: 51-ամյա Ասլան Կոբուլաձեն և

Սուլիկո Շարիկաձեն կարտաքսվեն Վրաստան, իսկ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևը Ղրղզստան: Մինչ այս ՌԴ-ն   արդեն լքել էին Բաչուկա Պաչուլիան և Դադաշ Բակինսկին: Այս թեմային է անդրադարձել ռուսական  Комсомольская правда թերթը: Հոդվածում նշվում է որ Սահակաշվիլիի օրոք՝ 2004 թվականին հարյուրավոր «օրենքով գողեր» Վրաստանից տեղափոխվեցին ՌԴ: Այդ ժամանակ Վրաստանում նրանց դատում էին միայն այ բանի համար, որ նրանք քրեական աշխարհի և գաղափարախոսության հետևորդներ էին: Նրանց ուղղակի հարցնում էին.«Դուք օրենքով գող ե՞ք»: Քրեական աշխարհի օրենքներով դա ժխտել չի կարելի: Եվ շատերը հայտնվում էին կալանավայրերում, իսկ նրանց ունեցվածքը հանձնվում էր պետությանը: Սակայն մի մեծ մաս էլ հասցրեց հեռանալ Վրաստանից և շատերը հայտնվեցին Ռուսաստանում: Հենց այդ ժամանակ էլ «քրեական աշխարհի» ակտիվացման նոր ալիք սկսվեց Ռուսաստանում,- գրում է Комсомольская правда թերթը:   Հոդվածում նաև նշվում է, որ «քրեական հեղինակությունները» ակտիվանում են հատկապես մեծ միջոցառումների շրջանում, իսկ առջևում ինչպես հայտնի է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվելու է հենց այս երկրում: Այնպես որ խստացման միջոցառումները կապված են նաև այս իրադարձության հետ: 

Ըստ թերթի հրապարակած արխիվային տվյալների՝ 20-րդ դարի սկզբից մինչև հիմա Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի երկրներում հաշվառվել է շուրջ 5, 000 «օրենքով գող»:  Նրանցից շատերը մահացել են արտերկրում և կալանավայրերում: 

Ըստ թերթի աղբյուրի՝ ներկայումս ՌԴ-ում 432, այսպես ասած, ակտիվ «օրենքով գող»:  Նրանցից 318-ը ազատության մեջ է, այդ թվում՝ 19-ը հետախուզման մեջ: Մնացած 114-ը կալանավայրերում է:  «Քրեական աշխարհում ամենաշատը վրացիներն են՝ 242 մարդ: Այնուհետ ռուսները՝ 51:  Երրորդ տեղում ազգությամբ հայ «օրենքով գողերն են՝ – 30: Ապա եզդիները՝ 26, ադրբեջանցիները՝ 16, աբխազները՝ 10, չեչենները՝ 8, հրեաները՝ 7:  

 

   

 

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP