Ստեղծել հարմար միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար․ «Ես կարող եմ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

Ստեղծել հարմար միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար․ «Ես կարող եմ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

18:57 02.05.2022

Ամեն տարի անցկացվող աշխատանքի տոնավաճառները հնարավորություններից կամ հարթակներից մեկն է, որտեղ աշխատանք փնտրող քաղաքացիներն ու գործ առաջարկող կազմակերպությունները հանդիպում են։ Թերևս ակտիվ մասնակցությունը որոշակի ցուցանիշ է գործազրկության։

«Հայկական կարիտաս»-ի նախաձեռնած միջոցառման կարևորությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց ներուժի բացահայտումն էր, թե ինչքանով է հնարավոր տեղաշարժման և այլ խնդիրներ ունեցող անձանց ներգրավել աշխատաշուկայում, նրանց համար ստեղծել աշխատանքի ներառական միջավայր։

Աշխատանքի այս տոնավաճառը նախորդներից տարբերվող էր, իսկ ընտրված կարգախոսը՝ «Ես կարող եմ», խոսում էր այն մասին, որ սա ևս մեկ հնարավորություն էր բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց ներուժը և այն օգտագործել տնտեսության ոլորտներում։ Տոնավաճառին ներկայացած գործատուները շահագրգռված են հատուկ կարիքներով անձանց իրենց կազմակերպությունում աշխատանքի ընդունելու։ Այս պարագայում որոշակի առավելություններ է սահմանվում նաև գործատուի համար։

«Որ համեմատում եմ նախորդ տարիներին ունեցած մեր փորձառնությունը, հիմա բավական շատ տենդենց կա գործատուների կողմից հատուկ կարիքներ ունեցողներին վերցնել աշխատանքի»,- նշում է «Հայկական կարիտաս»-ի ծրագրի ղեկավար Սիրանույշ Մինասյանը։

 

 

Հատուկ կարիքներով անձանց համար կազմակերպված այս տոնավաճառը, ամեն դեպքում, բաց հնարավորություն էր ստեղծել նաև այն քաղաքացիների համար, որոնք աշխատանք են փնտրում։ Տոնավաճառը հատուկ կարիքներ ունեցող անձանց ուղղվածության էր, բայց առաջարկվող աշխատանքները հատուկ թիրախավորված չէին:

«Ծրագրի նպատակներից է հարթակ ստեղծել, որ հաշմանդամություն ունեցողը հանդիպի գործատուի հետ, և ներառականության գաղափարը հաշվի առնելով, մենք միայն չենք ընդգրկել հաշմանդամություն ունեցողներին։ Տոնավաճառին մասնակցում են նաև շատ ուսանողներ»,- նշել է Սիրանույշ Մինասյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մինչև խոհարարներ, դերձակներ, բանվորներ, վարորդներ։ Սրանք այն հիմնական մասնագիտություններն են, որոնց համար գործատուները ներկայացրել էին աշխատանքի առաջարկներ։

Արման Խաչատրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, բեկորային վիրավորում է ստացել, տեղաշարժվում է հենակների միջոցով: Իրավաբանի կրթությունը կիսատ է թողել զինծառայության անցնելու պատճառով։ Հիմա հարմար աշխատանք է փնտրում։

«Մի քանի տաղավար շրջեցի․․․ Ուզում եմ տեսնել՝ ինչ հարմար աշխատանք կա, որ զբաղվեմ, տանը չնստեմ»,- ասում է Արմանը։

 

Արթուր Գալստյանին Գյումրիում հավանաբար շատերն են ճանաչում։ Այն սկզբունքային անձանցից մեկն է, որը կարողացել է իր ներուժն ու հնարավորությունները օգտագործել։ Երկու տարի է՝ աշխատում է։ Իր համար էլ դժվար է եղել աշխատանք գտնելու ճանապարհը ու հենց հենաշարժողական խնդիրների պատճառով։

«Հայաստանում կարծրատիպային մտածելակերպ կա, որ գործ չկա, աշխատանքի չեն վերցնում, բայց չեն մտածում, որ նախ պետք է համապատասխան գիտելիք ունենալ, եթե դու առաջին քայլն անում ես այդ պահից սկսած, քո դեմ դռներ են բացվում, եթե իհարկե, դու բախում ես այդ դռները»,- ասում է Արթուր Գալստյանը։

Արթուրն անիմատորի աշխատանքին զուգահեռ նաև ներառական կրթության դասընթացներ է վարում և իր փորձն ու օրինակն է փոխանցում մյուսներին: Վստահ է, որ համապատասխան գիտելիք ունենալու պարագայում հատուկ կարիքներով անձանց համար էլ կստեղծվի աշխատանքային միջավայր։

Աշխատանքի տոնավաճառին 32 գործատու էր ներկայացել թափուր աշխատատեղերով, Գյումրիում 9000-ից ավելի գործազուրկներից 264-ը հատուկ կարիքներ ունեցող անձինք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP