6 խմիչքներ, որոնք կօգնեն խումհարի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

6 խմիչքներ, որոնք կօգնեն խումհարի ժամանակ

23:36 08.05.2022

Խումհարը հաղթահարելու 6 արդյունավետ խմիչք է նշել սննդաբան Մարիա Բակուտինան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ ըմպելիքներից մի քանիսը, որոնք օգնում են հաղթահարել խումհարը, հանքային ջուրն է, մրգային ըմպելիքը և թունդ սև թեյը։ Նաև խումհարի ախտանիշները կթեթևացնի վարսակի թուրմը։ Դրա պատրաստման համար սննդաբանը խորհուրդ  է տվել վերցնել մեկ ճաշի գդալ վարսակ,  մեկ լիտր ջրի հետ եռացնել 30 րոպե և թողնել տասը ժամ։ Բակուտինան ընդգծել է, որ թուրմ կարելի է ընդունել օրական երկու-երեք անգամ ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ։

Սննդաբանը նշել է, որ կաղամբի թթուն ու մեղրի լուծույթը ևս  (մեկ կամ երկու թեյի գդալ մեղրը խառնած մեկ ճաշի գդալ տաք ջրի հետ) կօգնեն օրգանիզմից հեռացնել տոքսինները։ «Լուծույթն ունի ընդհանուր ամրացնող հատկություն, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր»,- պարզաբանել է բժիշկը։

Ֆերմենտացված կաթնամթերքը, ինչպիսիք են կեֆիրը կամ ցածր յուղայնությամբ մածունը, կբարելավեն մարսողական համակարգը, իսկ հավի արգանակը կամ ապուրը կօգնեն վերականգնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բացի այդ, մասնագետը հիշեցրել է սորբենտների (էնտերոսգել, պոլիսորբ, ակտիվացված ածուխի) օգտագործման մասին, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսինները:

Բժիշկը նկատել է, որ ծանր թունավորման դեպքում հիմնական խորհուրդն է բժիշկ կանչել կամ դիմել կլինիկա՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում՝  ընդունել դետոքսիկացիոն կաթիլներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասին

13:16 28.04.2025

Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

13:08 28.04.2025

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

13:03 28.04.2025

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:57 28.04.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ ​Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

12:50 28.04.2025

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

BACK_TO_TOP