18:14 02.05.2022
Պահլավունի տոհմի կառուցած Մարմաշենի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոններից է։ 10-11-րդ դարերի կառույցը մշտապես ուխտագնացությունների, հարսանիքների ու մկրտությունների ցանկալի վայր է, նաև ներգնա տուրիզմում Շիրակի մարզի պահանջված ուղղություններից մեկն է, թեև հստակ թվային տվյալներ չկան, թե տարեկան ինչքան մարդ է այցելում։ Վահրամաբերդ գյուղից մինչև համալիր մոտ 2,5 կմ ավտոճանապարհը քանդված է, մեքենաները վանքի տարածքին մոտենալու այլ ուղղություն չունեն։
«Ավտոբուսները չեն կարող մինչև եկեղեցու մոտ գալ, կանգնում են Վահրամաբերդ համայնքում, էնտեղից ոտքով իջնում են, դե պատկերացրեք, զբոսաշրջիկների մեջ կան և տարեց մարդիկ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Վահրամաբերդի վարչական ղեկավար Կամո Հարությունյանը։
Լայն ու ոչ թե տեղ-տեղ, այլ ամբողջական քանդված հատվածները ծածկելու, ճանապարհը քիչ թե շատ անցանելի պահելու համար տարվա մեջ մի քանի անգամ հարթեցումներ են կատարվում, որոնք երկար կյանք չունեն։
Վանական համալիրի ճանապարհը հիմնանորոգելու առաջարկներ, քննարկումներ ու նաև նախագծային փաթեթներ կազմելու մի քանի փորձեր են եղել, որոնք գործնական փուլ չեն հասել, թեև դրանից վանք այցելողների հետաքրքրությունները ճարտարապետական գեղեցիկ կառույցի հանդեպ չեն պակասել։ Այս ճանապարհի նորոգումը նորից օրակարգում է, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ծրագիր է ներկայացրել։ Այժմ քննարկումների փուլում է ճանապարհի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցը։ Նախագծող կազմակերպությունը, ծրագիրն իրականացնողներն այս հարցերը քննարկել են Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացուցիչների հետ։
Վերջնական նախագիծը կկազմվի ուսումնասիրությունների, համայնքի ու շահագրգիռ անձանց, մասնագետների, նախարարությունների ներկայացրած առաջարկություններից ու եզրակացությունների հիմքով։ Հանրային մյուս քննարկումներում ներկայացվելու են տարածքի լանդշաֆտների, բնապահպանական, սոցիալ-տնտեսական ռիսկերն ու ազդեցությունները։ Ծրագրի նախնական նախագծով գյուղից մինչև վանական համալիր ճանապարհը կունենա ասֆալտային շերտ, կանաչ տարածքներն օգտագործվելու են որպես հանգստյան գոտի։
«Ամբողջությամբ քանդվելու է առկա ճանապարհածածկը, և նոր ասֆալտապատ ճանապարհ է կառուցվելու, բոլոր կոմունիկացիաներն են անցկացվելու՝ գազ, լույս, ջուր, նոր կոյուղագիծ, լինելու է սանհանգույց, նոր տաղավարներ են տեղադրվելու, ավտոկայանատեղի է կահավորվելու»,- նախնական նախագիծը ներկայացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական մասնագետ Քնարիկ Գրիգորյանը։
Բուն վանքի տարածքում և վանական համալիրում վերակառուցողական աշխատանքներ հիմնադրամը չի նախատեսում, քանի որ այն համարվում է հատուկ պահպանվող հուշարձանային գոտի։ Բայց եկեղեցու բակի և ճանապարհի հարակից կանաչ տարածքների ընդհանուր տեսքի միջավայրին համապատասխանեցումը իրենց նախագծում է, որով նախատեսվում է տարածքից դուրս բերել տաղավարները, որոնք ամառային հանգստի սեզոնին քեֆ-ուրախությունների անցկացման վայրի են վերածվում։
«Անպայման տաղավարների տեսքը պետք է համապատասխանի բնական միջավայրին, նաև հուշարձանային միջավայրին, այսինքն՝ պետք է հաստատվի նաև մշակույթի նախարարության կողմից։ Լինելու են շատ թեթև կոնստրուկցիաներից, առանց փոխելու ընդհանուր միջավայրը»,- նշել է Քնարիկ Գրիգորյանը։
Վանական համալիրից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանները նույնպես նորոգվելու են։ Նախագծային աշխատանքների ավարտը կախված է հանրային քննարկումների արդյունքներից, ծրագրի մեկնարկի ժամկետներ հիմնադրամը դեռ չի նշում, բայց ավարտը 2023 թվականին է նախանշված։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...