21:08 02.05.2022
Գերմանիան չէր հայտնվի լայնածավալ «նավթային ճգնաժամի» մեջ, եթե հենց հիմա էմբարգո սահմաներ այս ռեսուրսի վրա, սակայն անհրաժեշտ է համարում խուսափել հապճեպ քայլերից, քանի որ դա աննկատ չի մնա։ Այս մասին երկուշաբթի օրը Բեռլինում հայտարարել է տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։
«Ձեռնարկությունների աշխատանքի և համակարգված գործողությունների շնորհիվ մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որում Գերմանիան կարող է դիմանալ էմբարգոյին»,- ասաց նա։
Նախարարն ասել է, որ կոնկրետ այս ձեռնարկությունը մեծ նշանակություն ունի Գերմանիայի արևելյան հատվածին, մասնավորապես՝ Բեռլինին էներգիա մատակարարելու համար։ «Եթե էմբարգոն սահմանվի հիմա, այնտեղ անկայուն վիճակ կլինի, «անկայուն» նշանակում է, որ մենք չենք կարող երաշխավորել էներգակիրների մշտական մատակարարում, միանշանակ թանկացում կլինի։ «Բայց դա չի նշանակում, որ մենք՝ որպես պետություն, կհայտնվենք նավթային ճգնաժամի պայմաններում»,- հավելել է նախարարը։ Այլ երկրների համար նավթից հրաժարվելու գործողությունների «քայլ առ քայլ հաջորդականությունը» տեղին է, հավելել է Հաբեկը։ Նրա խոսքով, դա անհրաժեշտ է, որպեսզի «անհիմն գործողություններով տնտեսական աղետ չստեղծվի»։
Աշխարհում էներգիայի գները բարձր կմնան, ասել է Հաբեկը։ «Մենք պետք է շարունակենք համակերպվել այն փաստի հետ, որ արժեքը բարձր կլինի», – ասել է նա: Հաբեկը կարծում է, որ շուկաներում ներկայումս տեղի ունեցող գնագոյացումը «պիկ չէ»։ Նրա խոսքով, «էժան հանածո էներգիայի աղբյուրների փուլն ավարտվել է, եւ ձեռնարկությունները դա գիտեն»։
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...