18:02 30.04.2022
Շիրակի մարզի հյուսիսի բնակավայր Արեգնադեմ, որտեղ վեց ամիսը ձմեռ է, գազաֆիկացված չէ։ Փոքրաթիվ տնտեսությունով գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Այն արդեն 30 տարի է գործում է հարմարեցված երեք շինություններում, որոնք նախկինում տներ են եղել։
Դասարանից դասարան տեղափոխումը այստեղ նման է տնից տուն անցնելուն։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում որպես հայկական դպրոց այն սկսում է գործել 1989-ից:
«Արեգնադեմի միջնակարգ դպրոցը 1989 թվականին է հիմնվել։ Այստեղ նախկին Ազիզբեկով գյուղն էր՝ լրիվ ադրբեջանաբնակ է եղել։ Հայկական դպրոց որպես 1989 թվականի սեպտեմբերի 1-ից է հիմնադրվել և երեք շինություններում ժամանակավորապես էր գործելու, որ 4 տարուց պետք է նոր դպրոց լիներ, բայց ինչպես տեսնում եք չկա»,- նշել է դպրոցի տնօրեն Հասմիկ Սահակյանը։
Ընդամենը երեք դասաասենյակում ձևավորվել են երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարաններ։ Աշակերտության թիվը վերջին տարիներին 50-ից չի անցնում։
Գյուղի դպրոցահասակ երեխաների մի մասն էլ տեղափոխվել են Ամասիա շրջկենտրոնի կամ Գյումրիի դպրոցներ, պատճառը պայմաններն ու կրթության ոչ բավարար հնարավորություններն են։
«Ես որ 2000-ականներին եկել էի այստեղ ուսուցիչ, 100-ից ավելի աշակերտ կար։ Մեր աշակերտների թիվը տարիների ընթացքում իջել էր 32 հիմա 50 է»,-նշում է դպրոցի տնօրենը։
Արեգնադեմը Ամասիա շրջկենտրոնից ընդամենը 4 կմ է հեռու։ Բնակավայրում դպրոց ունենալը համայնքը պահող հանգամանք է։ Գյուղի միջնակարգ դպրոցի համար նոր շենք կառուցելու առջարակներ ու ծրագրեր կազմվել են, անգամ 2012 թվականին նոր շենքի կառուցման հիմքեր գցվեցին, որոնք այդպես էլ մնացին անավարտ։
Հետո հաջորդ դպրոցաշինական նախագիծը կազմվել էր 2017 թվին, որը ևս ձախողվել էր։ Միայն 3 տարի անց, Արեգնադեմի դպրոցի կառուցումն ընդգրկվում է դպրոցաշինական ծրագիր։
Արեգնադեմի միջնակարգ դպրոցն ընդգրկվել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» պետական ծրագրում։ Հարմարեցված դպրոցից քիչ այն կողմ տարածքի տեղակապում է եղել։
Շինտեխնիկան տարածք է մտել ապրիլին, աշխատանքներն հիմա ընթանում են արդեն մեկ անգամ փոխված նախագծով, ըստ որի դպրոցի համար ապաստարան է կառուցվելու։
Մեկ հարկանի մոդուլային դպրոցը կունենա մոտավորապես 3000 քառ մետր մակերես, 100 աշակերտի համար դպրոցը ապահովված է լինելու համապատասխան քանակի դասասենյակներով, սպորտդահլիճով։ Չգազաֆիկացված գյուղի կրթական հաստատությունը նախատեսված է ջեռուցել արևային էներգիայով։ Արևային համակարգով աշխատող կաթսայատուն է կառուցվելու։
Այս տարի Արեգնադեմի դպրոցի վերջին զանգը կհնչի ընդամենը երկու աշակերտի համար։ Նոր ուսումնական տարում 5 առաջին դասարանցի են պատրաստվում ընդունել։ Դպրոցի աշակերտությունն ու մանկավարժները սպասում են, որ գոնե այս տարի կհաջողվի առաջին դասարանցիներին դիմավորել նորակառույց դպրոցում։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...