Առաջին դեպքը չէ, երբ Արդարադատության նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել. դիտորդական խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Առաջին դեպքը չէ, երբ Արդարադատության նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել. դիտորդական խումբ

14:00 31.07.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն արձագանքել է արդարադատության նախարարության հայտարարությանը, ըստ որի, դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյնաը խախտել է խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը:

Խմբի հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսունետև՝ խմբի) անդամ Զարուհի Հովհաննիսյանը, սույն թվականի հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, հայտարարել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի հուլիսի 26-ին գրությամբ դիմել է դիտորդների խմբին, միևնույն ժամանակ հուլիսի 27-ին պաշտոնական հայտարարություն է տարածել առ այն, որ նշված հայտարարությամբ խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը (սահմանված ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով):

ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ կարգի համաձայն, դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:

ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը դուրս է արդարադատության նախարարության լիազորությունների սահմաններից և վերաբերում է դատարանների կողմից կիրառված կալանավորմանը:

Հետևաբար, այդ հարցով նախարարություն հաշվետվություն ներկայացնելու խնդիր չկար: Սակայն, քանի որ բարձրացված հարցը վերաբերում էր ազատազրկման մեջ գտնվող անձի իրավունքներին, ինչպես նաև հանգեցնում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող համակարգային խնդիրներին, Զարուհի Հովհաննիսյանը իր պարտքն է համարել անդրադառնալ այդ հարցին:

Ամենամտահոգիչ հանգամանքը, թերևս, այն է, որ խմբի կողմից բազմիցս բարձրացված կարևորագույն հարցերին անդրադառնալու փոխարեն, արդարադատության նախարարությունը մտացածին կերպով խախտում է հայտնաբերել խմբի գործունեության մեջ:

Խումբը փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել խմբի անդամների հայտարարությունները:

Ինչ վերաբերում է կարգի խախտում թույլ տալուն, ապա նույն կարգի 13-րդ կետի 6-րդ պարբերության համաձայն (ի դեպ, որին հղում էր կատարել նախարարությունը) քրեակատարողական հիմնարկներ եւ մարմիններ կատարած այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի:

Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում։

Այս տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը խմբի որևէ հաշվետվություն իր կայքում չի հրապարակել՝ խախտելով կարգի պահանջները:

Սակայն նախարարությունը իր կողմից թույլ տրված խախտումներին անդրադառնալու փոխարեն սևեռվել է խմբի գործունեության վրա՝ վերջինիս անհիմն մեղադրելով կարգի խախտման մեջ:

Խումբը հավատարիմ է իր առաքելությանը  և շարունակելու է ազատազրկման մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները՝ բոլոր օրինական ճանապարհներով:

Միևնույն ժամանակ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ ենք անում կենտրոնանալ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշպանության վրա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

BACK_TO_TOP