Սկսվել է Քադաֆիի միլիարդների «որսը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սկսվել է Քադաֆիի միլիարդների «որսը»

11:30 30.04.2022

Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի կարողությունը գնահատվում էր 150 միլիարդ դոլար, սակայն նրա մահից հետո այս ամբողջ գումարն անհետացավ։ Անհետացած միլիարդները փորձում են գտնել պաշտոնական Տրիպոլին, մասնավոր խուզարկուներն ու անկախ լրագրողները։ «Լենտա.ռու»-ն պարզել է, թե ինչպես և ովքեր են փնտրում Քադաֆիի գանձերը:

Առեղծվածային գործարարը

Թունիսցի Էրիկ Գոայեդը արկածախնդիր ձեռնարկատեր է, որը հայտնի է Տրիպոլիում և Պրետորիայում: Առաջին տարին չէ, որ նա փորձում է գտնել այն հարստությունը, որը, ենթադրաբար, Մուամար Քադաֆին տարել է Հարավային Աֆրիկա:

Բարձրահասակ, զուսպ և սառնասիրտ Գոայեդը առանձնապես նման չէ այն մարդկանց, ովքեր գործ ունեն լրտեսների և պետական ​​գաղտնիքների  հետ: 2000-ականների սկզբին նա ժառանգեց ֆերմա և սկզբում իր ողջ ժամանակը նվիրել էր դրա զարգացմանը:

Բայց նույնիսկ այն տարիներին, երբ Գոայեդը, թվում էր, թե խաղաղ ֆերմեր է, երկակի կյանքով էր ապրում: 2006 թվականին  Թունիսում հանդիպեց Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ և պայմանավորվեց, որ բժշկական սարքավորումներ վաճառի Լիբիային։ Շուտով հաստատվեց Լիբիայի շուկայում՝ որպես Հարավային Աֆրիկայում արտադրվող  Burnshield կոչվող այրման կոմպրեսորների բացառիկ մատակարար:

Դա եկամտաբեր, բայց վտանգավոր բիզնես էր։ Գոայեդը հրաժարվեց միջնորդավճար վճարել Ալի Ֆարհաշին՝ Քադաֆիի խնամուն, և դարձավ հզոր թշնամի։

Ֆարհաշը խոչընդոտեց նրա բիզնեսին, արգելափակեց վճարումները և նույնիսկ մի քանի օրով բանտարկեց։ Գոայեդը փրկվեց Լիբիայի բանակի ազդեցիկ ավագ սպա Մուհամմեդ Թագի հետ բարեկամության շնորհիվ: Վերջինս օգնեց նրան ազատության մեջ մնալ և մասամբ վերադարձնել այն, ինչ կորցրել էր:

Երեք տարի անց Քադաֆին գահընկեց արվեց։ Մուհամմեդ Թագը, ով Քադաֆիի մտերիմ ընկերն էր, պետական ​​ծառայության  վերադարձավ միայն 2014 թվականին և դարձավ Լիբիայի կառավարության կողմից ստեղծված ակտիվների վերականգնման կոմիտեի ղեկավարը։ Իսկ Գոայեդը սկսեց Քադաֆիի միլիարդների փնտրտուքը: Ըստ կանադացի հետազոտող Հովարդ Ադելմանի, կան անուղղակի ապացույցներ, որ այդ ժամանակահատվածում Գոայեդը զբաղվում էր զենքի առևտրով: Նա համագործակցում էր զենք արտադրող Rheinmetall Denel Munition ընկերության հետ։

Ինքը՝ Գոայեդը, պնդում է, որ 2012 թվականին Լիբիայի իշխանությունները դիմել են իրեն՝ Հարավային Աֆրիկայի հետ զենքի մատակարարման գործարք կնքելու հարցով։ Գործարքը ձախողվել է, բայց հենց այդ ժամանակ նա իմացել է, որ 2010 թվականի վերջին Տրիպոլիից Յոհանեսբուրգի օդանավակայան է տարվել 12,5 միլիարդ դոլար փոքր արժույթներով:

Ըստ Գոայեդի՝ դա եղել է Լիբիայի բռնապետի գանձերի մի մասը, իսկ ամբողջ գումարը, որը թաքցված է աշխարհի տարբեր ծայրերում, կազմում է մոտ 400 միլիարդ դոլար։ Ինչպես է Գոայեդը փորձել գտնել այդ միլիադների հետքը, պատմում է «Քադաֆիի միլիարդների որսը» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել են հոլանդացի լրագրողներ Միշա Վեսելը և Թոմաս Բլումը։

Ստանալով խուզարկության թույլտվություն՝ Գոայեդը հայտնվեց իրենից ոչ պակաս կասկածելի մարդկանցով շրջապատում և ավելի  խորասուզվեց մի գաղտնի աշխարհում, որտեղ թվում էր՝ արգելքներ չկան։ Նրա հետ գանձ որոնում էին Յոհան Էրազմուսը՝ հարավաֆրիկացի զենքի վաճառող, նախկին հետախույզ, նրա ընկերուհին՝ հատուկ նշանակության ջոկատի նախկին սպա, Ֆանի Ֆոնդսը, և Ջորջ Դարմանովիչը՝ Գոայեդի նախկին ազդեցիկ աշխատակիցը:

Անսկզբունքային մրցակիցներ

Որքան «թվում էր, մոտենում էին Քադաֆիի գանձերին, այնքան դրանք անհասանելի էին թվում: Նրանք կարողացան գտնել անկախ  փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ այս հսկայական գումարն իրականում Տրիպոլիից հասել է Յոհանեսբուրգ և այնտեղ կարծես  թե գոլորշիացել է։ Մրցակիցներից մեկը սպանվեց, մյուսները դուրս եկան խաղից՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

Միլիարդների որսը դեռ շարունակվում է անարդյունք:

Խոսակցություններ կան, որ Ուագադուգուում Քադաֆիի պողպատե արկղերում պահվել է 560 միլիոն դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։ Այս գումարը պետք է տեղափոխվեր Տրիպոլի, սակայն միջոցների տեղափոխման համար պատասխանատու միջազգային տրանսպորտային ընկերությունը, ըստ Բուրկինա Ֆասոյի կառավարության, պարզվեց, որ գոյություն չունեցող «ուրվական» ընկերություն է։

Գրեթե նույնը տեղի ունեցավ Գանայում։ Գումարը, որը պահվում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի տարբերանշանով չհրկիզվող պահարաններում, իբր տեղափոխվել է այլ վայր։

Ի տարբերություն իր մրցակիցների՝ Գոյեդը չի պատրաստվում հանձնվել և դեռ հույս ունի ստանալ Լիբիայի իշխանությունների կողմից գումարի իրեն խոստացված 10 տոկոսը։  Առայժմ Գոայեդը փնտրում է ՝ չբացահայտելով իր ունեցած բոլոր տեղեկությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP