Մայիսի 1-ից Գյումրիում փողոցային առևտուրը կարգելվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:10:58
Ամսաթիվ
29 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Մայիսի 1-ից Գյումրիում փողոցային առևտուրը կարգելվի

19:39 29.04.2022

Մայիսի մեկից Գյումրիում կարգելվի բացօթյա առևտուրը քաղաքի մի շարք տարածքներում, մասնավորապես՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներում, ինչպես նաև Ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում։ Արգելքի մասին իրազեկումներն ու պահանջները քաղաքապետարանի պատասխանատու բաժինները առևտրականներին ավելի շուտ են ներկայացրել։ Փողոցային առևտուրն արգելելու դիմաց վաճառականներին առաջարկում են փակ տարածք, որը մասնավորին է պատկանում, որտեղ ստեղծվել են պայմաններ առևտրի կազմակերպման համար։ Սեփականատիրոջ հետ կա պայմանավորվածություն տաղավարները մատչելի գնով տրամադրել վաճառականներին։

Գյումրիում բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշում քաղաքապետարանը ընդունել էր 5 ամիս առաջ, բայց կիրառումը երկու օրից է լինելու։ Հետաձգում էին իրենց և առևտրով զբաղվողների միջև եղած անհամաձայնությունների պատճառով։

«Մենք հիմա պայմանավորվել ենք սեփականատիրոջ հետ մեկ մետրը 300 դրամով տրամադրելու մասին, եթե հանկարծ, ենթադրենք, մեկ տարի անց սեփականատերը փորձի արժեքը բարձրացնել, ասենք՝ 3000 դրամ, իր դժվարությամբ ստեղծած բիզնեսը հաստատ կորցնելու է և խնդիրների առաջ է կանգնելու»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

 

Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն էլ իրենց մոնիթորինգն են արել, արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ։ Հիմա 30 տարվա մեջ չլուծված խնդիրը միանգամից կարգավորելը մեծ մասի համար անհավանական է թվում։ Ամեն դեպքում, որոշում կայացնողները այս անգամ սկզբունքային են իրագործելու հարցում։ Հարկավոր է փողոցներն ու մայթերը ազատել անկանոն կազմակերպված առևտրային տարածքներից, բաց պահել  քաղաքացիների ու ավտոմեքենաների ազատ տեղաշարժի համար։ Իրենց համար մշտական դարձած աշխատանքի վայրը մանրածախ առևտրով զբաղվողները, սակայն, չեն ցանկանում լքել։ Պատճառները դարձյալ սոցիալական են, բայց, ըստ քաղաքապետի տեղակալի, ոչ անլուծելի։

«Առաջնային էդ խնդիրը լուծում ենք նաև իրենց համար, որպեսզի գյումրեցուն վայել աշխատանքով իրենք զբաղվեն։ Իրենց էլ դուր չի գալիս անձրևի և ձյան տակ կանգնած, էդ պայմաններում են առևտուր իրականացնում»,- ասում է քաղաքապետի տեղակալը։

 

Փակ շուկա տեղափոխվելու պարագայում, ըստ Դավիթ Առուշանյանի, առևտրականների՝ այս պահին անօրինական համարվող գործունեությունը իրավական կարգավորում կստանա։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ևս կկարողանա օրենքով սահմանված իր լիազորությունները պատշաճ կատարել։ Նոր շուկա տեղափոխվելու առաջարկն այս պահին առևտրականների որոշ մասի համար ընդունելի է, բայց նաև խնդիր է, թե, բացի մատչելի գնով տարածք-տաղավար տրամադրելուց, էլ ինչ պայմաններ կարող են դնել վաճառականները։

Համենայնդեպս, ներկայացվող պայմանների կարգավորումը, ըստ քաղաքապետի տեղակալի, անլուծելի չէ։ Փողոցային առևտուրը Գյումրիի մի քանի տարածքներում արգելելու պահանջը, ըստ էության, անհետաձգելի գործընթաց են համարում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […] ...

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

13:38 29.04.2025

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ռեկորդային աշխատավարձ կառաջարկի Կառլո Անչելոտիին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Եթե իտալացի մասնագետը գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, կդառնա Բրազիլիայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ CBF-ում հավատում են, որ 65-ամյա մարզիչը կհամաձայնի նոր պաշտոնը ստանձնել հունիսին։ Այժմ ամեն ինչ կախված է նրա` Մադրիդի «Ռեալից» հեռանալու գործընթացից։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

13:30 29.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […] ...

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

BACK_TO_TOP