18:42 28.04.2022
Գյումրիի դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում երեկ կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում չորս հայտնի կանանց՝ Կոկո Շանելի, Էդիտ Պիաֆի, Ֆրիդա Կալոյի և Մարիա Ցվետաևայի կյանքի պատմություններն են՝ զուգորդված փաստագրությամբ ու ֆանտազիայով։
Աշխարհահռչակ ազդեցիկ չորս կանայք են, որոնք ապրել են բոհեմական կյանքով ու հասել մեծ նվաճումների: Նրանք դարձան շատերի համար ֆենոմենալ կերպարներ, որոնց փառքը չի մարել երկրային կյանքն ավարտելուց հետո էլ: Երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան մեկտեղել է իրարից շատ տարբեր ու, միևնույն ժամանակ, իրար շատ նման չորս կանանց կյանքի պատմությունը։
«Դա թերևս ամենահետաքրքիր ու ինչ-որ տեղ ամենաբարդ պրոցեսն է եղել։ Իրականում առաջին հայացքից է թվում, թե իրենք շատ տարբեր են ու մեկը մյուսի հետ կապվելու ոչինչ չունեն։ Երբ արդեն պիեսը պատրաստ էր, ամենավերջում հասկանում ես, որ չէ, իրականում իրենք շատ թելեր ունեն, որոնցով կարող էին իրար կապվել, ու դժվարը ոչ թե բերել, իրենց հավաքելն էր մի տեղում, այլ ապացուցել ու համոզել, որ այո՛, նրանք կարող են լինել նույն տեղում, ինչը, ինձ թվում է՝ ներկայացման դեպքում ստացվել է»,- ասում է ներկայացման դրամատուրգ Մարիա Ակոպովան։
Բեմադրությունը երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանինն է, կանանց կյանքի պատմություններով հանդիսատեսին ցույց է տալիս փառքի հակառակ կողմն ու վարագույրի հետևում մնացած անձնական դժբախտությունները:
«Ընդհանրապես մարդկությանն է ուղղված ներկայացումը, առաջին հերթին երիտասարդությանը, որպեսզի հասկանան, որ ոչինչ հեշտ չի տրվում, և այն կերպարներին, որոնց հաճախ երիտասարդները ուզում են իրենց կարիերայի ընթացքում նմանվել, իրականում այդքան էլ հեշտ չէ, այդքան հեշտ փափուկ ընթացքի արդյունք չէ»,- ասում է ներկայացման ռեժիսոր Տաթև Ժաքյանը։
«Բոհեմ»-ի առանցքում հայտնի ու աշխարհահռչակ կանանց բոհեմական կյանքի հակառակ կողմն է, որը աշխարհի ազդեցիկ չորս կանայք թաքցրել են հասարակությունից և մշտապես ներկայացել են ուժեղ ու անպարտելի կերպարներով:
«Ռեժիսորը և դրամատուրգը խոսում են մի շարք կարևոր բաների մասին՝ որն է դա, երբ որ մարդիկ ունեն անձնական տառապանք, ցավ, վիշտ, բայց չեն ընկճվում, հակառակը՝ իրենց անձնական վիշտը դարձրել են իրենց ոգեշնչման աղբյուրը և կարողացել են ստեղծագործել»,- նշում է Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։
Հանուն կարիերայի, բոհեմական կանայք զոհել են նաև իրենց անձնական երջանկությունը, անգամ հրաժարվել իրենց երեխաներից։ «Բոհեմ»-ում նաև զուգահեռներ են մեր օրերում ապրող կանանց բնավորության, հաջողությունների հասնելու ձգտումների ու այդ ճանապարհին ի հայտ եկած անսպասելի ու թաքնված խոչընդոտների միջև: Փաստագրական ներկայացման ուղերձը մեկն է՝ ապրել այնպես, որ ստեղծածդ դառնա մնայուն արժեք, հիշվի բոլոր ժամանակներում, իսկ այդ ճանապարհին առանցքից դուրս չհայտնվի անձնական կյանքն ու երջանկությունը:
Դրամատիկական թատրոնում առաջին անգամ դերասանուհիները մարմնավորել են ոչ թե գրական կամ հնարած հերոսների, այլ մի ամբողջ դարաշրջան փառքով ապրած իրական կանանց: «Բոհեմ»-ն առաջիկայում կներկայացվի նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Իր փաստագրական-ֆանտաստիկ սյուժեով ու բեմադրական ոճով կներկայանա նաև թատերական փառատոնների:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...