Մասկին զգուշացրել են, որ Twitter-ը պետք է հետևի ԵՄ կանոններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Մասկին զգուշացրել են, որ Twitter-ը պետք է հետևի ԵՄ կանոններին

22:16 26.04.2022

Twitter-ի  Ներքին շուկայի գծով Եվրահանձնակատար Թիերի Բրետոնը զգուշացրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, որ Twitter-ը պետք է համապատասխանի ԵՄ-ի բովանդակության մոդերացիայի կանոններին: Այս մասին երեքշաբթի հայտնել է Financial Times-ը: « Մենք բաց ենք բոլորի համար, բայց՝ մեր պայմաններով։ Իլոն, ողջունում ենք քեզ, բայց քո կանոններն այստեղ չեն գործի»,- ասել է Բրետոն բրիտանական հրատարակությանը։ Ինչպես պարզաբանում է թերթը, խոսքը ԵՄ-ի տեսանկյունից անօրինական ու վտանգավոր հրապարակումները զտելու անհրաժեշտության մասին է։

Հրատարակությունը նշում է նաև, որ Մասկը նախկինում իրեն անվանել է «խոսքի ազատության բացարձակ ջատագով» և հայտարարել, որ մտադիր է սոցցանցի ձեռքբերումից հետո մեղմացնել իր ուղերձների չափավոր քաղաքականությունը։

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ ամերիկացի ձեռներեցը ձեռք կբերի ընկերությունը 44 մլրդ դոլարով։Մասկը նախապես հայտարարել էր սոցցանցը հանրային ընկերությունից ոչ հանրայինի վերածելու իր մտադրության մասին, որից հետո նրա բաժնետոմսերը կարող են վաճառվել կամ  փոխանակվել միայն  մասնավոր կամ արտաբորսային տարբերակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

BACK_TO_TOP