Շիրակի մարզի համայնքները ուշացնում են սուբվենցիոն ծրագրերի նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Շիրակի մարզի համայնքները ուշացնում են սուբվենցիոն ծրագրերի նախագծերը

19:05 26.04.2022

Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցութամբ և հայտնել, որ վաղը սուբվենցիոն հայտերի ամբողջական նախագծային փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է, բայց համայնքներից դեռ որևէ նախագիծ մարզպետարանը չի ստացել։

2022 թվականի սուբվենցիոն նախնական 44 ծրագրային հայտ է ներկայացրել Շիրակի մարզը, բոլորն էլ նախնական հավանություն ստացել են։ Մինչև ապրիլի 27-ը համայնքները մարզպետարան են ներկայացնելու իրենց առաջարկած ծրագրերի վերջնական նախագծային փաթեթները, որը չեն կատարել։

«Մեկ օր է մնացել, և մենք որևէ համայնքից մինչ այս պահը չունենք ստացած նախագծային աշխատանքներ։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց այս պարագայում, երբ ժամկետներից ուշ կլինեն, այդ սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը ես ինքս դնում եմ կասկածի տակ»,- հայտարարել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Սուբվենցիոն հայտերի նախագծերի ներկայացման ուշացումների պատճառը նախագծողների մեղքով է, միևնույն ժամանակ, օբյեկտիվ պատճառաբանությամբ՝ հայտերը շատ են, կամ համայնքներն են ուշ ներկայացնում, ինչի պատճառով նախագծողները չեն հասցնում։ Նման իրավիճակում չհայտնվելու համար, մարզպետը հայտնել է, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերը համայնքները ներկայացնելու են այս տարվա սեպտեմբերին։ 2022-ի նախագծերին սպասելիս նախորդ տարիներին կատարված սուբվենցիոն աշխատանքների թերություններն են նաև բացահայտվում։

«Ավարտված սուբվենցիոն ծրագրերը, որոնք ունեն երաշխիքային ժամկետներ, եթե շինարարն ինչ-ինչ թերություններ թույլ է տվել, ապա մեր միջամտությամբ փորձենք ստիպել, որպեսզի շտկի։ Շատ դեպքերում պայմանագրերը կնքվում են 1 տարի երաշխիքային ժամկետով, և ժամկետից հետո մենք շինարարին չենք կարող թերությունները վերացնելու պահանջներ ներկայացնել։ Այս հարցը շարունակում է մնալ բավականին խնդիրներով հագեցած»,- նշել է մարզպետը։

Առայժմ այդպիսի անլուծելի վիճակ է նախկին Արփի համայնքում։ Անցած տարի սուբվենցիայով 2000 մետր խմելու նոր ջրագիծ է կառուցվել, ևս 1750 մետրը վերանորոգվել է, սակայն Զարիշատ և Բերդաշեն գյուղերը ջուր չունեն։ Նոր խոշորացված Ամասիա համայնքի ղեկավարը նշում է՝  փաստաթղթերը չեն փոխանցվել իրենց, տեղյակ չէ, թե ինչ թերություններ են եղել, որի պատճառով գյուղերը մնում են ջրազուրկ։ Շինարարի աշխատանքը լիարժեք չի համարվել, և մարզպետարանն այն չի ընդունել։

Համայնքներում ապօրինի շինարարությունների թեման խորհրդակցության օրակարգից դուրս չմնաց։ Խոշորացված համայնքներում չթույլատրված նոր շինություններ չեն հայտնվել, հները օրինականացնելու գործընթացներ են կատարվում։ Անօրինական շինություններ հայտնվել են Գյումրիում։

«Այս պահին Գյումրիում արձանագրված 4 դեպք ունենք, դրանցից 2-ի մասով խնդրել ենք տեսչական մարմնին իրականացնել իրենց պարտականությունները և գրություն ենք ուղարկել համայնքապետին օրենքով սահմանված կարգով կանխել այդ գործընթացը։ Մի այդպիսի գործընթաց ունենք Սայաթ-Նովայի պուրակում»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։

Ի պատասխան՝ Գյումրիի քաղաքապետը հայտնել է, որ տվյալ տարածքի շինարարության համար քաղաքապետարանը գրություններ է ուղարկել դատախազություն և ոստիկանություն,  սպասում են նրանց արձագանքին։

«Մենք մեր մասով վարույթ իրականացրել ենք, տուգանվել է 2-րդ անգամ, եթե չեմ սխալվում՝ անցած տարի՝ 2,5 մլն դրամ։ Սպասում ենք, տեսնենք՝ երկու գերատեսչություններից ինչ ընթացք կլինի»,- ասել է Գյումրիի քաղաքապետը։

Տարածքը տնտեսվարողին ժամանակին տրամադրվել է վարձակալական հիմունքներով, այն հետ վերցնելու համար այժմ դատական գործընթաց է, առաջին ատյանի դատարանի հօգուտ քաղաքապետարանի վճիռը վարձակալը բողոքարկել է։

Քաղաքապետի պատասխանին որպես հավելում՝ մարզպետը համայնքների ղեկավարներին տեղեկացրեց նաև, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ, երբ համայնքն ու տեսչական մարմինն արձանագրում են ապօրինի շինությունը, առանց դատական վճռի, համայնքն իրավունք ունի իրականացնել շինարարության կասեցում և քանդման գործընթաց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP