19:30 25.04.2022
Մոտ վեցամսյա օնլայն դասընթացներից հետո ֆրանսիացի բուժքույրերը Հայաստան են ժամանել և հայ գործընկերների հետ փորձի փոխանակումը տեղափոխել են գործնական հարթակ։ «Sante Armenie» և «HAYASSO» ՀԿ- ների համատեղ նախաձեռնությամբ Ֆրանսիական կլինիկայում աշխատող բուժքույրերը վերապատրաստման ծրագիր են իրականացնում Հայաստանի 4 բժշկական կենտրոններում։ Գործնական դասընթացները ներառում են հիվանդանոցային տարբեր պրոֆիլների բաժանմունքներում աշխատող բուժքույրերին։
Ֆրանսիայի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույրերը հայ գործընկերներին են ներկայացնում վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու իրենց մեթոդները։ Բուժքույր Դորոտե Կալվեն առաջին անգամ է Հայաստանում։ Վերակենդանացման բաժանմունքում իր ունեցած 12 տարվա մասնագիտական փորձն է ներկայացնում ու կարծում է, որ այն օգտակար կլինի հայ բուժքույրերին իրենց պարտականությունները կատարելիս:
«Բացի նրանից, որ բուժքույրն իր գործը կատարում է բժշկի ցուցումներով, նա ունի պարտականություններ, որոնք վերաբերում են հիվանդի խնամքին։ Հենց այդտեղ է, որ մենք ցանկանում ենք մեր փորձը ներկայացնել, ու եթե թույլ տաք, բուժքույրական մեր գիտելիքները ներմուծել Հայաստան։ Հիվանդի խնամքը դա հենց բուժքրոջ առաքելությունն է, որի ճիշտ կատարումն բարձրացնում է նրա դերը»,- նշում է Ֆրանսիայի Սիմոն Վեյ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Դորոտե Կալվեն։
Հայ և ֆրանսիացի բուժքույրերը մոտ 6 ամիս օնլայն հարթակում են միմյանց հետ շփվել, ծանոթացել բժշկության մեջ կիրառելի մեթոդներին։ Դասընթացներին քննարկել են ռեանիմացիայի և անեսթեզիայի ոլորտում բուժքրոջ դերին և հիմնական պարտականություններին առնչվող հարցերը։ Տեսական փուլից հետո հերթը գործնականինն էր։ 12 տարի Ֆրանսիայի նույն կլինիկայում աշխատող բուժքույր-անեսթեզիստ Գայանե Հովհաննիսյանն է միացել Դորոտեին ու եկել Հայաստան։ Օնլայն հարթակից անցումը օֆլայն շփման հնարավորություն կտա ծանոթանալ տեղում միջին բուժանձնակազմի մասնագիտական որակներին, միաժամանակ հայ բուժքույրերին գործնականում փոխանցել մեթոդները։
Անահիտ Հարությունյանն արդեն մոտ 20 տարվա բուժքույրական փորձ ունի, «Գյումրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է աշխատում, որտեղ խիստ բարդ ու ծանրաբեռնված է աշխատանքը հիվանդների հետ։ Վերջին երկու տարում Covid բաժանմունքում է եղել, որտեղ բուժման են ընդունել ծանր հիվանդների։ Նոր վիրուսի ի հայտ գալը բուժաշխատողներին հարկադրեց փորձառություն ձեռք բերել, թարմացնել ու ծանոթանալ բուժօգնության արդի մեթոդներին։
«Վերակենդանացման բաժանմունքում այնպիսի հիվանդներ են, որ պետք է զգույշ լինել, պետք է սուր աչք ունենալ, որովհետև ամեն բան կախված է բուժքրոջ վերաբերմունքից, իսկ հիվանդի հետ շփումը հենց բուժքրոջ հետ է»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի բուժքույր Անահիտ Հարությունյանը։
Ֆրանսիական ընկերության բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը Գյումրիում մեկօրյա էր։ Ֆրանսիացի մասնագետները հաջորդ օրերին փորձի փոխանակման գործնական պարապմունքներ կանցկացնեն Երևանի 3 բժշկական կենտրոններում։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...