Թանկ պարարտանյութը տեղ է հասել, պահանջարկը նվազել է․ Շիրակի մարզում գարնանացանի ակտիվ շրջան է   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+7.09 oC

Թանկ պարարտանյութը տեղ է հասել, պահանջարկը նվազել է․ Շիրակի մարզում գարնանացանի ակտիվ շրջան է  

18:26 25.04.2022

Շիրակի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները, որոնք տարածաշրջանների ցածրադիր հատվածներում մոտ մեկ ամիս շուտ էին ձեռնարկել։ Գարու և ցորենի դաշտերում արդեն ցանք են կատարել, հողագործները սպասում են պարարտացման փուլին։ Տնտեսություններից ստացված հայտերով պարարտանյութի առաջին խմբաքանակը հասել է Շիրակի մարզ։ Բաշխվողը 94 տոկոսանոց ազոտական պարարտանյութն է։ Արթիկի տարածաշրջանը 850 տոննայի հայտ է ներկայացրել, ևս 100 տոննա ռուսական և 150 տոննա պարսկական պարարտանյութի հայտ կա, որոնք դեռ Հայաստան չեն հասել։ Նախորդ տարվա համեմատ՝ պարարտանյութի պահանջարկն այս տարածաշրջանի գյուղերում 30 %-ով նվազել է, պատճառը մեկ պարկ պարարտանյութի եռակի թանկացումն է։

«Անցած տարի ես օգտագործել եմ 30 պաչկա, բայց էս տարի 6 պաչկա եմ վերցրել՝ ուղղակի կարտոշկեքի համար։ Ցորեն-գարին էլ բերքատվությունը չի լրացնե, գինը էն չէ, էլ ձեռք չի տալիս»,- ասում է Հոռոմ գյուղի բնակիչը։

Մատակարարից մեկ պարկ պարարտանյութը գնվել է 21 հազար դրամով, պետական սուբսիդավորման չափը մեկ պարկի դիմաց 9000 դրամն է՝ մինչև 3 հա-ի համար, իսկ սուբսիդավորման ծրագրի հաշվարկները կատարվել են այսպես՝ մեկ հեկտար հողին հարկավոր է 10-ը պարկ պարարտանյութ։

«3 հա-ի սահման կա դրած, մինչև 1 հա-ի հաշվով՝ 10 պարկ։ Էդ չափով է պետությունը սուբսիդավորում, մեկ պարկի արժեքի չափի 9000 դրամի չափով՝ ոչ ավելի 50 %-ը։ Այսինքն՝ հիմա վրացական պարարտանյութը 21 հազար դրամ է, 12 հազարը վճարում է բնակիչը»,- մանրամասնում է Արթիկի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Աշոտ Պասկևիչյանը։

 

Հոռոմի վարչական ղեկավար Գուրգեն Սարգսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ Գյուղում նախկինում 1500 պարկ պարարտանյութ են գնել, այս տարի 700-ի հայտ են ներկայացրել․

«Բնակչությունը հիմնականում 30 պարկ չի էլ վերցնում, որովհետև շատ թանկ է, 10-12 պարկ, ամենաշատը 20 պարկ»,- նշել է Հոռոմի վարչական ղեկավար Գուրգեն Սարգսյանը։

Տարածաշրջանի Հոռոմ գյուղում 3 հեկտարից ավելի հողատարածքներ մշակող 10 տնտեսություն ունեն, որոնց անհրաժեշտ քանակը պարարտանյութի 30 պարկից ավելին է։ Սեդրակ Գասպարյանը նախորդ տարիներին միայն 10 հեկտարի վրա բանջարաբոստանային կուլտուրա է մշակել, այս տարի հրաժարվել է, միայն հացահատիկ է մշակում։ Արդեն 18 հա ցորեն է ցանել, ևս 15 հա էլ կցանի մինչև մայիսի վերջ։ Հաշվարկել է, եթե ամբողջ դաշտը պարարտացնի, հարկավոր կլինի մի քանի հազար դոլար, դա էլ կնշանակի՝ հողը մշակել վնասով։

 

«30 հեկտարը հաշվենք 6 պարկով՝ 180 պարկ, սուբսիդավորված 12 հազար դրամով մոտավորապես 2 մլն ու կեսին մոտիկ թիվ է կազմում, դա 5000 դոլարի հաշիվ է»,- ասում է նա։

Ընդհանուր 33 հեկտար է մշակում, բայց սահմանաչափով՝ 3 հեկտարի համար է սուբսիդավորում տրվում, ինքն էլ այդքանի համար է հայտ ներկայացրել։ Ցորենի արտերը պարարտացնելու համար օգտագործում է բնական միջոց, խոսքը թռչնաղբի մասին է։ Եթե թռչնաբուծությամբ չզբաղվեր, ապա ինքն էլ ստիպված կլիներ ավելի քիչ հող մշակել։

Ֆերմերային տնտեսություններն իրենց թույլ տալիս են գոնե 30 պարկ պարարտանյութ գնել, փոքր հողատարածք ունեցող գյուղացին բավարարվում է՝ 3-4 պարկով, թեև դա բավարար չէ թեկուզ մեկ հեկտարում նորմալ պարարտացում կատարելու համար։

Հոռոմի 1600 հեկտար հողատարածքից մշակվել է 700-ը։ Մշակովի հողերը պարապ են թողել ոչ միայն պարարտանյութի, նաև սերմացուի թանկության պատճառով։ Իսկ ընդհանուր՝ Արթիկի տարածաշրջանում գարնան վարուցանքին տնտեսությունների մեծ մասը պատրաստ չէ, նախորդ տարվա համեմատ՝ ցանքերը պակաս կլինեն։ Ցորենից և գարուց բացի, Հոռոմում այս տարի մոտ 10 հեկտարով քիչ կարտոֆիլ են ցանելու։

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP