Շիրակի մարզի ձկնորսները մաքրել են Կառնուտի ջրամբարի ափամերձ տարածքներում կուտակված աղբը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

 Շիրակի մարզի ձկնորսները մաքրել են Կառնուտի ջրամբարի ափամերձ տարածքներում կուտակված աղբը

19:59 23.04.2022

Կոշիկների ամառ-ձմեռ հավաքածու, հագուստի լայն տեսականի, թիթեղյա, ապակե ու պլաստիկե տարաներ, տոպրակներ։ Այս բազմազանությունը Կառնուտի ջրամբարի տարածքում է։ Ջուրն իր ճամփին պատահած աղբը բերում -լցնում է ջրամբար, երբ մի քիչ ցամաքում է, ջրի բերածը հայտնվում է արևի տակ։ Իսկ ափամերձ տարածքներում աղբի քանակն ավելանում է հանգստի եկած ու ձկնորսության սիրահար մարդկանց պատճառով։

Շիրակցի ձկնորսները տարին գոնե երկու անգամ կազմակերպում են ափամերձ տարածքների մաքրում։ Նույն կազմով ձմռանն են մաքրման, աղբահավաքման աշխատանքներ կատարել։

«Էս կենցաղային աղբը լրիվ գալիս է Շիրակի ջրանցքից․․․Մայիսյան, Հովունի, Վահրամաբերդ, Հացիկ, Շիրակ գյուղերը, որոնք շատ մոտ են Շիրակի ջրանցքին, նրանց լրիվ կենցաղային աղբը պարկերով լցնում են ջրանցքի մեջ, ջուրը բացելու հետ մեկտեղ էդ աղբը լրիվ ջուրը բերում, լցնում  է Կառնուտի ջրամբար», – ShantNews.am-ի հետ զրույցում ասում է ձկնորս Գրիգոր Չախալյանը։

 

Կառնուտի ջրամբարը ժամանակին հարուստ է եղել ձկնատեսակներով, հիմա 5-6 տեսակ է մնացել։ Կենդանական աշխարհի բազմացման համար ջուրն արդեն վտանգավոր է։

«Արտերը սիլիտրա, թունաքիմիկատ են տալիս, ամաններն իրենց կենցաղային աղբի հետ լցնում են Շիրակի ջրանցքը, որն էլ գալիս, լցվում է Կառնուտի ջրամբար։ Հետևաբար, ձուկը սատկում է, եթե չսատկեց, էդ ձկան արդեն օրգանիզմի մեջ կուտակվում են և՛ ծանր մետաղներ, և՛  մնացած թունավոր տարրեր։ Էս ձուկը մենք բոլորս էլ բռնում, ուտում ենք», – ասում են ձկնորսները։

Կառնուտի ջրամբարում ձկնորսությամբ զբաղվողներից շատերն էլ իրենց հետևից տարածքում են թողնում կենցաղային աղբը։ Բնապահպանական իրենց նախաձեռնությանը չմիացած ձկնորսներին էր վերաբերում մասնակիցների ակնարկները։ Ոռոգման սեզոնի մեկնարկին այժմ ամբողջ ծավալով ջուր է կուտակվում Կառնուտի ջրամբարում։ Ջրի ծավալն ավելանում է, ձկնորսների թիվը ևս։ Ջրամբարի ու շրջակա տարածքի աղտոտվածության խնդիրը դառնում է ավելի մտահոգիչ։ Սննդային աղբի ու այլ թափոնների կուտակման պատճառով է, որ ավելացել են գիշակեր թռչունները։ Շիրակցի ձկնորսներն առանց տեխնիկայի, ձեռքով տարածքից հավաքեցին տասնյակ տոպրակներով աղբ։

    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP