18:46 23.04.2022
Գազել մակնիշի 63 միկրոավտոբուսները նախորդ տարվա հուլիսից ներկրվեցին Գյումրի: Այն սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեց որպես համայնքային խիստ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր։ Տրանսպորտային ցանցի շահագործման համար կարևոր՝ 900 միլիոն դրամ արժողության միկրոավտոբուսները մոտ մեկ տարի է կայանած են մնում, երթուղիների սպասարկումը հին տրանսպորտային միջոցներով է:
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի նորանշանակ պաշտոնակատարը հետաձգումները բացատրում է տեխնիկական խնդիրներով, նախատեսում են երթուղայիններում տեսախցիկներ ու վճարման համար նախատեսված համակարգեր տեղադրել:
«Երևանում արդեն կան նման համակարգեր տեղադրված, ես մեր աշխատակիցների հետ միասին գնացել տեսել եմ, հիմա բանակցությունները գնում են։ Արդեն մրցույթը հաստատ հայտարարվել է, որպեսզի միկրոավտոբուսներում տեսախցիկներն ու դրամարկղերը տեղադրենք»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի Ղազարյանը։
Մեկ տարի դրսում կայանած միկրոավտոբուսներում, ամեն դեպքում, անսարքություններ ու խնդիրներ չեն առաջացել, հավաստիացնում է տրանսպորտի բաժնի պատասխանատուն: Ամբողջ ձմեռ աշխատակիցները մեքենաների շարժիչները ժամանակ առ ժամանակ աշխատեցնելով էին զբաղված:
Միկրոավտոբուսային պարկի շինարարությունը սկսվել է անցած տարվանից։ Մետաղական կոնստրուկցիաներով երկու անգարները միկրոավտոբուսների համար կծառայեն որպես փակ ավտոկայանատեղիներ: Այժմ շինարարները միկրոավտոբուսների մուտքի և ելքի համար բետոնյա հենասյուներով թեքահարթակներ են կառուցում:
Տրանսպորտի բաժինը զբաղված է նաև պարկի աշխատակազմի ձևավորման հարցերով: Մոտ երկու ամիս առաջ ավագանու որոշմամբ ստեղծվեց «Գյումրիի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը, հաստատվեց կանոնադրությունն ու հաստիքացուցակը: Նոր ընկերությունը կունենա 233 աշխատակից, միկրոավտոբուսների վարորդները կստանան 200 հազար դրամ աշխատավարձ: Մոտ 200 դիմումատու վարորդնրեից կընտրեն այն 130-ին, որոնք ունեն D կարգի վարորդական իրավունքի վկայական:
«D կատեգորիայի վարորդական վկայական մեր քաղաքում շատ քչերն ունեն, առանց D կատեգորիայի մենք չենք կարող վարորդներին ընդունել աշխատանքի։ Դրանից հետո նոր մենք կուսումնասիրենք դիմումները, նաև ուշադրություն կդարձնենք դիմումատուների ստաժներին»,- SHANTNEWS.am-ի հետ զույցում նշել է տրանսպորտի բաժնի պատասխանատուն։
Տրանսպորտի բաժնում դեռ մշակվում են նոր երթուղիների չվացուցակներն ու ժամատախտակները: Մինչ այս նախատեսված 9 երթուղու փոխարեն քաղաքը կունենա 7 -ը, բայց այս դեպքում հանրային տրանսպորտի ուղղությունները կփոխվեն:
Ուղևոր վերցնելու համար վարորդների միջև մրցավազքն ու վազանցները ևս խոստանում են բացառել: Այս դեպքում օրվա պիկ ժամերին կնվազեցնեն միկրոավտոբուսների երթուղի դուրս գալու ժամանակային տարածությունը, կավելացնեն տրանսպորտային միջոցների թիվը: Բոլոր գործընթացներով հանդերձ հանրային տրանսպորտի խնդիրը պատասխանատուները խոստանում են կարգավորել, թեև հստակ ժամկետներ էլի չեն նշում:
«Այս տարվա ընթացքում պարտադիր նոր միկրոավտոբուսները դուրս կգան երթուղի, բայց կոնկրետ որ նշեմ, էս ինչ ամսին, էս ինչ օրը, դա չեմ կարող ես հիմա ասել»,- ավելացնում է Գեորգի Ղազարյանը։
Հստակ է, որ 1-2 ամսվա ընթացքում կավարտվի ավտոպարկի շինարարությունը, կհասցնեն միկրոավտոբուսների մեջ տեղադրել տեսախցիկներն ու դրամարկղերը: Անկախ քաղաքի փողոցներում ընթացող շին աշխատանքներից, նոր միկրոավտոբուսները դուրս կգան երթուղիներ։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...