19:52 02.05.2022
Հավի միսը առողջ սննդակարգի կարևոր մասն է։ Բայց եթե հանուն դրա հրաժարվեք սպիտակուցի այլ աղբյուրներից, դա վնաս կհասցնի օրգանիզմին, նշել է բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան։ Նա բացատրել է, թե դրանից ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Օգտակար հատկությունների և համեմատաբար էժան գնի պատճառով հավի միսն ամենաշատ սպառվող ապրանքներից մեկն է:
Հավի միսը հեշտությամբ մարսվում է, պարունակում է մեծ քանակության սպիտակուցներ և քիչ ճարպեր՝ հարուստ վիտամիններով և հանքանյութերով։ Այս տեսակի միսն առողջ սննդակարգի անբաժանելի մասն է։ Այնուամենայնիվ, չպետք է հրաժարվել սպիտակուցի այլ աղբյուրներից՝ հանուն հավի մսի, դա կարող է հանգեցնել մի շարք կարևոր նյութերի պակասի օրգանիզմում,- ասել է Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։
«Ճիշտ սնվելու ամենալավ ձևը բազմազանությունն է, լավ է, եթե սննդակարգը ներառում է և՛ միս, և՛ թռչնամիս, և՛ ձուկ, եթե շեշտը դրվի միայն հավի մսի վրա, ապա հավանականություն կա, որ մարդը որոշ սննդանյութեր չի ստանա, օրինակ՝ ձկան մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուների պակաս կունենա»,- պարզաբանել է սննդաբանը։
Նաև չարժե ամբողջությամբ հրաժարվել տավարի մսից՝ հօգուտ թռչնամսի, դա կարող է հանգեցնել օրգանիզմում երկաթի պակասի։ «Եթե մարդն ունի հեմոգլոբինի և երկաթի պակաս, ապա նրա համար այդ նյութերի հիմնական աղբյուրը պետք է լինի տավարի միսը, եթե մարդն ուտում է միայն թռչնամիս, ապա վտանգ կա, որ նա կունենա երկաթի պակաս»,- բացատրել է Նատալյա Կրուգլովան:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...