20:23 30.07.2018
Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել:
«Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, միջխորհրդարանական, ռեգիոնալ, մշակութային եւ հումանիտար ոլորտներում: Մեր երկրները «բնական գործընկերներ են»: Մենք կիսում ենք նույն արժեհամակարգը, մեր ժողովուրդները նման են իրենց նիստուկացով, ընտանեկան արժեքներով, հաճախ նաև բնավորությամբ, մեզ համար հասկանալի և ընկալելի են միմյանց խնդիրներն ու արժեքները: Մենք պատրաստ ենք առավել մեծ ջանքեր ներդնել մեր միջպետական, տնտեսական, գիտական եւ մշակութային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու գործում՝ նպատակ ունենալով այն բարձրացնել որակապես շատ ավելի բարձր մակարդակի»,- նշել է նախագահը:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, ընդգծել է, որ Հայաստանի ու Իտալիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ներկայումս զարգացման մեծ ներուժ ունեն:
«Իսկապես հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, որ այցելում եմ Հայաստան: Ուրախ եմ, որ իմ այցը համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի և Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ: Երևանի այս տարիքը ցույց է տալիս պետության հնությունն ու մեր վաղեմի հարաբերությունները: Մենք նախատեսում ենք աճող համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում: Այս այցը հիմնված է բարեկամական հարաբերությունների վրա, բայց այստեղ ենք նաև խթանելու մեր սերտ գործակցությունն այս բոլոր ոլորտներում»,- ընդգծել է նախագահ Սերջիո Մատարելլան:
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, բարձր տեխնոլոգիաների, մշակութային ու գիտակրթական ոլորտներում, և ամեն ինչ պետք է անել հարաբերություններն ամրապնդելու համար:
Կողմերը կարևորել են նաև փոխգործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում՝ նշելով, որ խորհրդարանական ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի համար Իտալիայի՝ որպես խորհրդարանական կայացած Հանրապետության հարուստ փորձն ու ավանդույթները օգտակար կլինեն:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...