Կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզում հիմնանորոգվում է ավելի քան 20 կմ ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:52:50
Ամսաթիվ
29 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզում հիմնանորոգվում է ավելի քան 20 կմ ճանապարհ

17:22 23.04.2022

Գյումրի-Հացիկ մարզային նշանակության ճանապարհը 30 տարուց ավելի միայն հարթեցումներով ու խճապատումներով է հնարավորինս երթևեկելի պահվել։ 2020 թվականին հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվ է կազմվել, բայց շինարարության մեկնարկը ձգձգվում էր երկրում համվարակային և պատրեազմական իրավիճակների պատճառով։  Շինարարական աշխատանքները սկսվել են մարտի 31-ից։ Սա 30 տարում  համարվում է առաջին կապիտալ նորոգման ծրագիրը, որն իրականացվում է մարզային նշանակության ճանապարհին։

 

Գյումրիից մինչ գյուղամեջ հասնող 4 կմ երկարության ճանապարհն ունի 6-ից 7,5 մետր լայնություն, հիմնային շերտն ամուր է, նորն անելու անհրաժեշտություն չկա, հենց դրա վրա էլ շինարարը խճապատում կկատարի, կկառուցի ասֆալտ-բետոնային ծածկույթը։ Գյուղամիջյան հատվածում կպահպանեն նաև մայթերը, որտեղ ևս նախատեսված է ասֆալտապում, եզրաքարերի կառուցում։

«Ճանապարհի գյուղային հատվածում իրականացվում է նաև մայթերի կառուցում մոտ 450 մետր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, խճային հիմքը կլինի 10 սմ, ասֆալտ-բետոնե ծածկույթը կլինի 3 սմ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է  «ԱԱԲ քոնսթրաքշն» ՍՊԸ տեղամասի պատասխանատու Անտոն Միլիտոնյանը։

Մինչև երթևեկելի ճանապարհահատվածի ասֆլատապտումը, կփոխվի նաև ճանապարհի լայնքով անցնող ոռոգման խողովակը։ Ամբողջ ծրագրի արժեքը 497 մլն դրամ է, ֆինանսավորվում է պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով։ Ճանապարհի կառուցումը նախատեսված ժամկետում ավարտելու համար շինարարը խնդիրներ չի տեսնում։ Այս ընթացքում ճանապարհը կմնա երթևեկելի, երկու ամսից աշխատանքներն ավարտվելու են։ Կապիտալ ծախսերի ծրագրով ընթանում են ևս 4 ճանապարհի հիմնանորոգումներ Արթիկ, Ամասիա, Ախուրյան տարածաշրջաններում։

«Վարդաքարից մինչև Արևիկ 5,2կմ հատված է, 1,5 կմ-անոց Սպանդարյան փողոցն է Արթիկ համայնքում, 11,8 կմ Ամասիայի տարածաշրջանում են այս պահին իրականացվում ճանապարհաշինական աշխատանքներ։ Ընդհանուր, եթե գումարային տեսանկյունից վերցնենք, շուրջ 20 և ավելի կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհահատվածներ այս պահին հիմնանորոգվում են»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Գյումրի-Ամասիա և Ամասիա-Աշոցք հանրապետական նշանակության ճանապարհներին հիմնանորոգումները նախորդ տարվանից էին մեկնարկել։ Այս տարի ծրագրի ժամկետն ավարտվում է և մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու մոտ 12 կմ ընդհանուր երկարության ճանապարհ։

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15, 9 կմ հատվածը ևս նախատեսվում է կապիտալ ծախսերի ծրագրով հիմնանորոգել։ Շիրակի մարզով անցնող 50 կմ ճանապարհի այդ հատվածում փոսայնությունը գերազանցում է թույլատրելի սահմանը և այդ պատճառով ամառային սպասարկման ցանկից հանված են։

«Այն ճանապարհները, որոնք կընդգրկվեն 2022թ․ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի ծրագիր, սպասարկման տարածքներից հանված են, մեր սպասարկող կազմակերպությունների կողմից ոչ մի աշխատանք չի իրականացվում, քանի որ ՀՀ կառավարության 1419Ն որոշմամբ կան սահմանված նորմատիվներ, ըստ որի, եթե գերազանցում է 4 տոկոսանոց արգելքը, ուրեմն ենթակա չէ սպասարկման», -նշում է Խաչատուր Խնձրցյանը։

Շիրակի մարզում շարունակվում են Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Տրանշ 3 Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի աշխատանքները։ Լանջիկ-Գյումրի 27 կմ երկարության ճանապարհի մի հատվածում դեռ ասֆալտային ծածկույթ չի կատարվում, ընթանում են հողային աշխատանքներ։ Լանջիկից մինչև Հոռոմի խաչմերուկ մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։ Հյուսիս-հարավի տարբեր տեղամասերում կատարվում են հողային, ջրատարի բետոնյա հիմքերի կառուցման, ճանապարհային ենթահիմքի ամրացման աշխատանքներ։

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիր փողոցներում, այգիներում և հանրային վայրերում

23:41 29.04.2025

Դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիր փողոցներում, այգիներում և հանրային վայրերում

Երևանի քաղաքապետարանը, «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ «Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում […] ...

Այցելեցի Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին. Խուդաթյան

23:35 29.04.2025

Այցելեցի Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին. Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտել են վճարային տերմինալից կատարված գողությունը

23:30 29.04.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտել են վճարային տերմինալից կատարված գողությունը

Ապրիլի 24-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղադրված տերմինալի դուռը բաց է: Նշված հասցե մեկնած Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները պարզել էին, որ ժամը 1.00-ից ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել դրամընդունիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին […] ...

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից

23:26 29.04.2025

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 […] ...

Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե

23:20 29.04.2025

Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Արսենալի» դեմ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ինչպես են նախապատրաստվում անգլիական ակումբի ստանդարտ խաղարկումներին։ «Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին, ինչպես խաղային բոլոր բաղադրիչներին, այլապես մարզչական արտոնագիր չէինք ունենա»,- ասել է իսպանացին: «Արսենալ» – ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: ...

BACK_TO_TOP