19:40 21.04.2022
2021-ի սկզբին «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ հունիս ամսից՝ ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը: Բժշկական կենտրոնում շուտով կգործի քիմիաթերապիայի նոր առանձնացված բաժանմունքը, որը տեղակայված է լինելու կենտրոնի նկուղային հարկաբաժնում։ Առայժմ օնկոլոգիական հիվանդները քիմիաթերապիայի կուրսն անցնում են կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում։ Նոր տարածքում առանձին հիվանդասենյակ էլ կհատկացվի շարժողական խնդիրներ ունեցող հիվանդներին։
Քիմիաթերապիայից բացի, «Գյումրի» բժշկական կենտրոնում են իրականացվում բոլոր օնկոլոգիական բնույթի վիրահատությունները: Նախկին ուռուցքաբանական դիսպանսերի միավորումից հետո բժշկական կենտրոնում են կատարվում նաև բարդ վիրահատությունները, որոնց համար հիվանդները ստիպված էին հասնել այլ կլինիկաներ։
Բարդ վիրահատություններ տեղում կատարելու հնարավորությունների արդյունքում ավելացել է կենտրոն օնկոլոգիական հիվանդների դիմելիությունը, դրանով պայմանավորված՝ պետպատվերով տրամադրվող գումարների վերանայման անհրաժեշտություն է առաջացել:
«Որոշ վիրահատություններ ընդհանրապես չեն եղել, օրինակ՝ օնկոգինեկոլոգիական, որը մենք սկսել ենք անել, որոշ եզակի բնույթ կրող վիրահատություններ ևս անում ենք, մեր կենտրոնի վիրահատարանները բավարարում են։ Ասեմ, որ հիվանդների հոսքն ավելացել է։ Նախկին մեկ միլիոն 700 հազար նախատեսված պետպատվերից արդեն հասել ենք 17 միլիոնի։ Վերանայման խնդիր կա, պատրաստվում ենք էդ հարցերը քննարկենք»,- նշել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։
Ուռուցքաբանական հիվանդների վիրահատություններն ու բուժումը, որպես այդպիսին, կատարվում է անվճար, բայց երբեմն, կախված հիվանդի վիճակից, բուժումն իրականացվում է համավճարի սկզբունքով, երբ խիստ հարկավոր դեղորայքը պետության հատկացրած դեղերի ցանկում ներառված չէ: Մասնագետների մտահոգությունը մնում է օնկոլոգիական հիվանդությունների երիտասարդացման տենդենցը։
Հիվանդանոց են դիմում հիմնականում հիվանդության երկրորդ փուլում, հաճախ բուժման արդյունավետությունը նվազում է, երբ հետազոտությունների արդյունքում ախտորոշվում է հիվանդության արդեն բարդացված ՝չորրորդ ու վերջին աստիճանը, որի դեպքում անգամ վիրահատական ու քիմիաթերապևտիկ միջամտությունները լինում են հակացուցված: Կանանց ու տղամարդկանց մոտ մասնագետներն առանձնացնում են առավել շատ ախտորոշվող ուռուցքային հիվանդությունները:
«Եթե նախորդ տարիներին բաժանմունքի ծանրաբեռնվածությունը 60 տարեկանից հետո էր, հիմա կարծես թե 40-50 տարեկաններն են ավելի շատ դիմում, բավականին հիվանդություններ երիտասարդացել են։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում թոքի և շագանակագեղձի քաղցկեղն է, կանանց մոտ՝ ձվարանների և կրծքի քաղցկեղը։ Որոշ հիվանդություններ էլ կարծես թե հետ են նահանջել, օրինակ՝ ստամոքսի քաղցկեղ վերջին տարիներին ավելի քիչ է ախտորոշվում»,- նշել է «Գյումրի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության պատասխանատու Խաչատուր Աբրահամյանը։
Քիմիաթերապիայի և վիրաբուժական բաժանմունքների ծառայությունները բժշկական կենտրոնում կընդլայնվեն, միայն ճառագայթային բուժումն է, որ կենտրոնացված է Երևանյան կլինիկայում։ Նախկին ուռուցքաբանական դիսպանսերում ճառագայթային բաժանմունք գործում էր, բայց հին սարքով, որով բուժման արդյունավետությունը խիստ ցածր էր, այդ պատճառով էլ ճառագայթային բուժումը մարզում դադարեցվեց:
Բժշկական կենտրոնին միավորված բուժհաստատություններից ուռուցքաբանական դիսպանսերը միակն էր, որ իր տեղում չշարունակեց գործել, այժմ շենքը հանձնված է պետգույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը:
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:43 16.04.2025
Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսըՉինացի շախմատիստ Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ին։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար հայրենակից Տան Չժունիի հետ մրցախաղում Վենցզյուն 9-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը, ինչը բավարար էր՝ մրցախաղում ժամանակից շուտ հաղթանակը ապահովելու համար։ Վերջնական հաշիվը դարձել […] ...