12:38 21.04.2022
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են դիաբետի ազդեցությունը ուղեղի ճանաչողական ֆունկցիաների վրա՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը: Նրանց խոսքով, տեխնիկան ցույց է տվել իր արդյունավետությունը և այսօր արդեն կարող է ներդրվել կլինիկական պրակտիկայում։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Neuroscience and Behavioral Physiology ամսագրում։
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են «տրակտոգրաֆիա»՝ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուղեղի նյարդային ուղիներն ուսումնասիրելու ոչ ինվազիվ մեթոդը: Նրանց կարծիքով՝ այս մեթոդը բժիշկներին կօգնի հստակ պատկերացում կազմել հիվանդների ուղեղի տարբեր հատվածների վիճակի մասին և ժամանակին հետևել դրանցում տեղի ունեցող փոփոխություններին։
Հետազոտողները պարզել են, որ տրակտոգրաֆիան կարող է արդյունավետ կերպով դիտարկել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարբեր տեսակի շաքարախտով հիվանդների մոտ հիվանդության զարգացման ընթացքում, և այս մեթոդն այսօր արդեն հասանելի է ընդհանուր բժշկական պրակտիկայում: «Մենք պարզեցինք, որ շաքարի և խոլեստերինի մակարդակի փոփոխությունները ազդում են ուղեղի ամբողջականության վրա: 1-ին տիպի շաքարախտի դեպքում վատթարացնող հանգամանքը բարդությունների առկայությունն է, իսկ 2-րդ տիպի շաքարախտի դեպքում՝ հիվանդի տարիքը»,- ասել է պրոֆեսոր, Սիբիրի պետական բժշկական համալսարանի Կլինիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուլիա Սամոիլովան:
Գիտնականները նշում են, որ ներկայումս առաջարկվող մեթոդի անալոգներ չկան. անհնար է գնահատել ուղեղի նուրբ կառուցվածքը այլ մեթոդների միջոցով: Ախտորոշումը տրակտոգրաֆիայի միջոցով չի պահանջում բարձր ծախսեր, այն պահանջում է միայն ՄՌՏ ապարատ:
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...