15:33 20.04.2022
Այսօր փլուզման հետևանքով հողաշերտի տակ հայտնված երիտասարդ շինարարի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նա փրկարարների միջոցով էր դուրս բերվել փոսից ու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Մեզ մոտ տեղափոխված երիտասարդն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, նրա մոտ ախտորոշվել են մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր ու քերծվածքներ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը այս պահին նորմալ է, գտնվում է ընդունարանի անհետաձգելի բուժօգնության սենյակում, հավանաբար, մի քանի ժամ մնալուց հետո կգնա տուն, հոսպիտալացման անհրաժեշտություն չկա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին՝ ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։
Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:43 16.04.2025
Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսըՉինացի շախմատիստ Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ին։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար հայրենակից Տան Չժունիի հետ մրցախաղում Վենցզյուն 9-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը, ինչը բավարար էր՝ մրցախաղում ժամանակից շուտ հաղթանակը ապահովելու համար։ Վերջնական հաշիվը դարձել […] ...