Խղճի ազատության և կրոնի մասին նոր օրենքը պետության անվտանգության և եկեղեցու դեմ է. Ալեքսանդր Ամարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+10.09 oC

Խղճի ազատության և կրոնի մասին նոր օրենքը պետության անվտանգության և եկեղեցու դեմ է. Ալեքսանդր Ամարյան

19:49 20.02.2018

«Կրոնական կազմակերպությունը պետություն է պետության մեջ: Ոչ մի օրենքի, պատժամիջոցների ու պատասխանատվության չեն ենթարկվում: Նոր օրենքով կրոնական կառույցը ստանում է ՀԿ-ի կարգավիճակ: Այստեղ օրենքն այլևս պետք էլ չի»,- փետրվարի 20-ին կայացած «Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» նոր օրինագծի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:

Ալեքսանդր Ամարյանը նաև հիշեցրեց, որ մի օրենք էլ քննարկվել է 2009-ին, որն առաջին ընթերցմամբ անցել է, սակայն այդպես էլ վերջնական փուլին չի հասել: Օրինագիծը հետ չի կանչվել և հիմա էլ դրան զուգահեռ նոր օրենքն է քննարկվում: Այն, ըստ Ալեքսանդր Ամարյանի, ուղղված է եկեղեցու ու պետության անվտանգության դեմ:

«Նոր օրենքում իջեցվել է նաև կրոնական կառույցի գրանցման համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակը՝ նախկին 200-ի փոխարեն այժմ 150 է պետք: Սա նշանակում է, որ ցանկացած կառույց կարող է գրանցվել որպես կրոնական: Այժմ գրանցված 64-ի փոխարեն կարող են գրանցվել 2000-ը: Ընդդիմախոսներն աղմուկ են բարձրացրել, որ կրոնական կառույցների նկատմամբ հսկողություն է լինելու: Հսկելու է ՊԵԿ-ը: Իսկ ո՞վ ասաց, որ կրոնական կառույցը չպետք է հսկվի: Աշխարհում այդպես չէ: Եվրոպական երկրներում խիստ հսկողություն է իրականացվում կրոնական կառույցների նկատմամբ»,- ասաց Ամարյանը:

Ամարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում ի հայտ է եկել նոր կրոնական կառույց՝ «Ուղղադավանական եկեղեցի» անվանումով: Այն չի ֆինանսավորվում դրսից և նպատակ ունի խանգարել Ավետարանական եկեղեցու գործունեությանը: Այսօր այդ կառույցի վրա փորձում են ճնշումներ գործադրել: 

 

Հիշեցնենք, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» նոր օրինագծում մի շարք փոփոխություններ են նախատեսված, որոնք նպատակ ունեն խստացնել կրոնական կառույցների համար գործող օրենքը, նաև մի շարք ազատություններ են սահմանվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP