15:17 20.02.2018
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններից է այսօր՝ փետրվարի 20-ին, խոսել աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Ասուլիսին հրավիրված էին եղել նաև նախագծի հեղինակները և ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք, սակայն, չէին ներկայացել:
«Իմ ակնկալիքները՝ հրապարակային քննարկումներն են: Մեր հասարակությունը պետք է դրանից տեղյակ լինի և լավ պատկերացնի թե ինչ փոփոխություների դաշտ ենք մուտք գործում: Արդեն հինգերորդ անգամն է, որ օրենքի քննարկմանը մասնակցում ենք վերջին փուլում», – ասել է Վարդան Խաչատրյանը:
Աստվածաբանը մի շարք հարցեր է բարձրացրել. ինչու՞ է օրենքում գրված «խղճի ազատություն», արդյո՞ք խիղճը կարող է լինել նաև անազատ: Նման դեպքում հանցագործի խիղճն էլ պետք է լինի ազատ: Ըստ Վարդան Խաչատրյանի՝ պետք է գրել կրոնական կազմակերպությունների իրավունքների շրջանակը:
«Փոփոխություն պետք է ամբողջ դաշտում: Օրենքում չկան հասկացությունների սահմանումները: Այն մի բան է ներկայացնում, որի ներքո կարելի է ամեն ինչ անցկացնել: Սա օրենք է, որ կարգավորելու է հարաբերությունները ամենանրբազգաց ոլորտում», – ասել է Վարդան Խաչատրյանը:
Բանախոսի կարծիքով փոփոխությունների շուրջ լուրջ քննարկում չի եղել: Աստվածաբանը մտահոգություն է հայտնել, որ կընդունվի մի օրենք, որը կունենա լուրջ վրիպումներ և սխալներ, որոնք հետո կյանքը կսկսի շտկել:
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...
18:06 07.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […] ...
17:54 07.04.2025
39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերովԱպրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […] ...
17:48 07.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարիՄյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, ավելի քան 5000-ը վիրավորվել է, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։ «Մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3600 մարդ, վիրավորվել՝ 5017-ը, ևս 160-ը անհետ կորել է»,- հայտնում է հեռուստաալիքը: Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել […] ...
17:42 07.04.2025
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...