15:43 19.04.2022
Բրիտանիայում հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով համաշխարհային սովի սպառնալիքի մասին, ըստ The Daily Telegraph-ի սյունակագիր, տնտեսագետ Լիամ Հալիգանի, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ճնշում են գյուղատնտեսության մատակարարման գլոբալ շղթաները և կարող են պարենի պակաս առաջացնել ամբողջ աշխարհում:
«Նախկինում հացահատիկի համաշխարհային պաշարների մոտ մեկ երրորդը փոխադրվում էր սևծովյան նավահանգիստներով, իսկ այժմ այդ արտահանումը գործնականում դադարել է»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքերով՝ արևմտյան քաղաքական գործիչները երբեք չեն հասկացել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ցորենի, գարու և այլ մշակաբույսերի ամենամեծ արտադրողներն են։ Հիմա բոլոր երկրները հիմնականում օգտագործում են անցյալ տարի հավաքած բերքը, բայց շատ շուտով այն կավարտվի, և աշխարհին սով է սպառնում։
Մինչդեռ մարդիկ շարունակում են տուժել կտրուկ թանկացումներից։ Այսպես, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, մարտին պարենային ապրանքների համաշխարհային գներն աճել են գրեթե 13 տոկոսով։ Պատժամիջոցները նաև բարձրացրել են պարարտանյութի գները, նշել է Հալիգանը:
«Այժմ բրիտանացի ֆերմերները պետք է հինգ անգամ ավելի շատ վճարեն պարարտանյութի համար, քան մեկ տարի առաջ, և, հետևաբար, կրճատեն բերքը, քանի որ այս շրջանները հիմնականում կախված են բերքի մատակարարումից , այդ թվում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից»,- ասել է նա:
Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի «ապառազմականացման» հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։ Միջոցառումները առաջին հերթին անդրադարձել են բանկային հատվածի և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման վրա։ Եվրոպայում ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու կոչերն ավելի են հստակ են հնչում, և շատ համաշխարհային բրենդներ հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին։
Պատժամիջոցների ճնշումն արդեն տնտեսական խնդիրների է վերածվել ԱՄՆ-ի և Եվրոպայի համար՝ առաջացնելով վառելիքի և պարենային ապրանքների գների լուրջ աճ։ Կրեմլն այդ սահմանափակումներն անվանել է տնտեսական պատերազմ, սակայն նշել է իրադարձությունների նման զարգացմանը դիմակայելու պատրաստակամությունը։ Ռուսաստանի կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում արտարժույթի շուկայում իրավիճակը կայունացնելու համար. անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխանցվել են ռուբլով։ Բացի դրանից՝ կառավարությունը սահմանափակող միջոցառումներին հակազդելու ծրագիր է պատրաստել, որը ներառում է մոտ հարյուր նախաձեռնություն։ Դրա ֆինանսավորման չափը կկազմի մոտ մեկ տրիլիոն ռուբլի։
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...