18:08 19.04.2022
Գյումրիում սոցիալական բնակարանաշինության «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը փոխում է իր բնույթը։ Որպես նախկինում իրականացրած սոցիալական բնակարանների կառուցման շարունակություն, հիմնադրամը նախատեսում էր դրանց կողքին, Անի թաղամասում, անավարտ հիմքերի վրա 9-10 բնակարան կառուցել և հատկացնել բնակարանի կարիք ունեցող տնակի բնակիչ այն ընտանիքներին, որոնք 10 տարվա ընթացքում կպարտավորվեին վճարել տան արժեքի 50 տոկոսը։ Այժմ հիմնադրամը ծրագիրն այլ ձևաչափով է շարունակելու։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է անորոշ ժամանակով սառեցնել նախորդ 2 փուլերով կառուցված սոցիալական բնակարանների հարևանությամբ եռահարկ շենք կառուցելու ծրագիրը։ «ԱՌՔ» -ի առաջարկն այս դեպքում բնակապահովման խնդիր ունեցող վճարունակ գյումրեցի ընտանիքներին է վերաբերում։
«Կա հոգաբարձուների որոշումը․ շինանյութի արժեքների անակնկալ և շարունակական թանկացումները մեզ ուրիշ տարբերակի բերեցին, որ շատ ավելի հեշտ կլինի, ավելի էժան կլինի ու ավելի ընդգրկուն կլինի ծրագիրը, եթե ուղղակի պատրաստի տները գնենք ու նվիրատվություն ձևակերպենք։ Ծրագրի գլոբալ ուղղությունը չենք փոխում, էլի տնակներում ապրող ընտանիքների համար բնակարանային ծրագիր է սա»,- նշում է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը։
Դեռ տարեսկզբին հիմնադրամը հայտարարել էր, որ նախատեսում է մարտ ամսին սկսել նոր՝ Մովսես Խորենացի փողոցում, անավարտ հիմքերի վրա կառուցվող շենքի նախագծային աշխատանքները և հետո շինարարությունը։ Բայց հիմնադրամը այդպես էլ չի սկսել նախագծի մշակումը, փոխարենը հետաքրքրվել է Գյումրիի անշարժ գույքի շուկայի գներով, ըստ այդմ էլ՝ նախնական հաշվարկներով հնարավոր են համարում 10 բնակարան գնել անհամեմատ քիչ ֆինանսական ներդրումներով, քան կպահանջվեր նույնքան բնակարան կառուցելու համար:
Խոսքն այս դեպքում տնակներում ապրող, բայց վճարունակ ընտանիքների մասին է, որոնք ի վիճակի կլինեն բնակարանի արժեքի 50%-ը վճարել։ Փոխվում են բնակարանի հատկացման պայմանները, բայց անփոփոխ են մնում ծրագրից օգտվողների համար սահմանված պահանջները։ Պոտենցիալ շահառուն պետք է վերջին 15 տարում ապրած լինի տնակում և նույն ժամանակահատվածում որևէ գույք ձեռք բերած կամ օտարած չլինի։ Ի տարբերություն սոցիալական բնակարանների, այս դեպքում շահառուին տրամադրված բնակարանը կդառնա իր սեփականությունը, միայն թե իրավունք չի ունենա այն վաճառել։
«Մենք բնակարանը կգնենք, նոտարով կձևակերպենք, սեփականության վկայականն իրենց անունով կգրենք, տունը գրավ կդրվի, ու 10 տարվա ընթացքում բնակարանի արժեքի 50 տոկոսը անտոկոս վերադարձնելու են»,- ասում է Հրահատ Ստեփանյանը։
Ծրագրի նոր մոտեցումներն ու պահանջները բացատրել են այն ընտանիքներին, որոնք այս երկու 2 ամսում դիմել են Գյումրիի քաղաքապետարան՝ ծրագրից օգտվելու ցանկությամբ։ Դիմում է ներկայացրել 100 անօթևան ընտանիք, նրանցից, նախնական տվյալներով, 87-ն է համապատասխանել ծրագրի պահանջներին։ Մոտ 100 դիմումատու էլ ծրագրի պայմաններին տեղում ծանոթանալուց հետո է հրաժարվել։ Հիմնական պատճառը բնակարանի արժեքի վճարման 50 %-ի չափով մասնակցությունն է։
«Մենք բոլորին մանրամասն ներկայացրել են, որ սա վճարովի ծրագիր է, և չվճարելու դեպքում դուք կզրկվեք բնակարանից, նաև տնակից, քանի որ 15 օրվա ընթացքում տնակը պարտադիր ապամոնտաժվելու է, այսինքն՝ բարերարի հետ կարող եք խնդիր ունենալ, եթե չկարողանաք վճարել»,- մանրամասնում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը։
Խաչատրյանների ընտանիքն ավելի քան 30 տարի է՝ ապրում է տնակում։ 88-ին բնակարան չեն կորցրել, վարձով են ապրել, երկրաշարժից հետո տեղափոխվել են տնակ։ Ընտանիքում փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո որոշել են, թեկուզ 50 տոկոս ներդրմամբ, դիմել բնակապահովման այս ծրագրին։
«Այլ տարբերակ չկար, ստիպված դիմել ենք էս ծրագրին, որպեսզի մեզ նման մեր երեխեքն էլ տնակում չմեծանան։ Տնակում ապրելն այլևս անհնար է, ճիշտ է, մեծ դժվարություններով պետք է վճարենք, բայց համաձայնվել ենք»,- նշում է տնակի բնակիչ Լիանա Խառատյանը։
Ընտանիքը 2 սենյականոց բնակարանի շահառու է, թե ինչքան գումար կկազմի և ինչ մակերեսով տուն կառաջարկվի ընտանիքին, որը համաձայնել է բնակարանի արժեքի 50 տոկոսի վճարումով օգտվել ծրագրից, հիմնադրամին էլ հայտնի չէ։ Այս շաբաթվա ընթացքում հանձնաժողովը հերթական նիստում կանդրադառնա դիմումներին, ըստ այդմ էլ՝ որոշելու, թե քանի 1-4 սենյականոց բնակարաններ են գնելու առայժմ 10 շահառու ընտանիքի համար, իսկ ընտրությունը վիճակահանությամբ է։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...