Փորձագետները պատմել են, թե ինչու է բնակարանի ինքնուրույն նորոգումը վնասակար առողջության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+8.09 oC

Փորձագետները պատմել են, թե ինչու է բնակարանի ինքնուրույն նորոգումը վնասակար առողջության համար

12:33 19.04.2022

Բնակարանի ինքնուրույն վերանորոգումը կարող է հանգեցնել տարբեր թունավորումների, վնասվածքների և կապտուկների, ասել են RIA Real Estate-ի փորձագետները:

Ըստ InfoLine վերլուծական գործակալության, ներկայում ռուսների մոտավորապես 70%-ը, ովքեր բախվում են բնակարանի վերանորոգման անհրաժեշտության, դա իրականացնում են ինքնուրույն՝ առանց մասնագետների ներգրավման, և ապագայում ինքնուրույն վերանորոգման մասնաբաժինը կարող է աճել, քանի որ քաղաքացիների կենսամակարդակը նվազում է:

«Մարդիկ փորձում են գումար խնայել ինչպես վերանորոգման, այնպես էլ շինանյութերի վրա, որոնց սխալ ընտրությունը կարող է վտանգել  կյանքը և առողջությունը»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Իվան Ֆեդյակովը։

Օրինակ, խոսքը ավելի էժան ներկերի ընտրության մասին է, որոնք նախատեսված են միայն արտաքին օգտագործման համար և ոչ պիտանի են բնակարանը հարդարելու համար՝ թունավոր լինելու պատճառով, պարզաբանել է նա։

Ըստ Baucenter ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Դեմշինի՝ լուրջ պոտենցիալ վտանգ է պատերին ծանր կենցաղային տեխնիկայի՝ հեռուստացույցների, բարձրախոսների և այլ իրերի ինքնուրույն ամրացումը։ «Սխալ ամրացումները կարող են հանգեցնել այդ իրերի անկմանը, ինչը չափազանց վտանգավոր է, հատկապես, եթե տանը փոքր երեխաներ կան»,- ընդգծել է նա։

Բնակարանում ինտերիերի միջնապատերը ինքնուրույն տեղադրելը ևս անվտանգ չէ, քանի որ տեխնոլոգիաներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել դրանց փլուզման, հավելել է մասնագետը։

«Մեկ այլ վտանգ է դռների բացվածքների հետ աշխատելը: Օրինակ, եթե մարդը վերանորոգում է դռան կողպեքը, մաքրում կամ յուղում է ծխնիները, կամ պարզապես մաքրում է փոշին, միջանցիկ քամուց դուռը կարող է ուժեղ զարկվել և վնասել, պետք է խուսափել միջանցիկ քամիներից»,- զգուշացրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին

12:21 17.11.2024

Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են […] ...

Տիտղոսը կվիճարկեն Սիներն ու Ֆրիտցը. ATP-ի ամփոփիչ մրցաշար

12:05 17.11.2024

Տիտղոսը կվիճարկեն Սիներն ու Ֆրիտցը. ATP-ի ամփոփիչ մրցաշար

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ Թուրինում ավարտվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Իտալացին կիսաեզրափակչում 6-1, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Սիները այսօր՝ նոյեմբերի 17-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ, որը կիսաեզրափակչում 6-3, 3-6, 7-6 հաշվով հաղթել էր երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

12:00 17.11.2024

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում: ««Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բուդվայում (Մոնտենեգրո) մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարթակի և Վաղ ազդարարումը շահագրգիռ բոլոր կողմերի (EW4All) համար» ֆորումին։ Հարթակը հնարավորություն կընձեռի քննարկել աղետների ռիսկի նվազեցման վերջին զարգացումները և միտումները, վեր հանել բացերը։ […] ...

Ղրղզստանում սկսվել են տեղական խորհրդի պատգամավորների ընտրությունները

11:50 17.11.2024

Ղրղզստանում սկսվել են տեղական խորհրդի պատգամավորների ընտրությունները

Ղրղզստանի 33 քաղաքներում և 231 գյուղերում սկսվել են տեղական քենեշների (խորհուրդների) պատգամավորների ընտրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Տեղական իշխանությունների պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել է 33 քաղաքներում և 231 գյուղերում, այն անցկացվում է տեղական ժամանակով 08:00-20:00-ը: Ընտրություններին կարող են մասնակցել 3 միլիոն գրանցված ընտրողներ, որոնց համար բաց է 2437 ընտրատեղամաս։ Քվեարկության […] ...

ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները

11:35 17.11.2024

ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները

ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիայի ընտրանին, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանի հավաքականին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր: Այսօր տեղի կունենան […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանների լքված թաղամասերի վրա

11:30 17.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանների լքված թաղամասերի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթադրյալ թիրախներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, օդային հարձակումներ են իրականացվել Հադաս արվարձանում գտնվող մի քանի շենքերի վրա։ Հրթիռներից մեկը խոցել է Ալ-Հայաթ հիվանդանոցի մոտ գտնվող տունը։ Ավելի վաղ Իսրայելի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը սոցցանցերում արաբերենով նախազգուշացում էր տեղադրել առաջիկա […] ...

BACK_TO_TOP