19:25 18.04.2022
Գյումրիի արյան փոխներարկման կայանում դոնորական արյուն հանձնողների թիվը պակասել է, կամավոր արյունատվության համար դիմողներն էլ են քչացել։ Հիմնական պատճառը ոչ միայն արյան խմբերի անհամապատասխանությունն է։ Մարդկանց հրաժարումները պայմանավորված են նաև առողջական խնդիրներով, Քովիդ-19-ի դեմ տարվող պատվաստումային գործընթացներով։ Արյան փոխներարկման կայանը միշտ ապահովված է արյան բոլոր խմբերի բավարար պաշարով, բայց դոնորական արյան քանակի պահեստավորումը պարտադիր գործընթաց է։
«Հիմնական պատճառը կորոնավիրուսն է ու այլ հիվանդությունները, որովհետև արյուն հանձնելու համար մեզ պետք են բացարձակ առողջ մարդիկ։ Դրա համար էլ մեր կամավոր դոնորների թիվը կտրուկ նվազեց։ Նախորդ տարիների համեմատ՝ ակտիվությունն այս տարի շատ է պակասել»,- նշում է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը։
Հրաժարման պատճառները նշելուց հետո, կայանի տնօրենը շեշտում է՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստումները հակացուցում չեն դոնոր դառնալու հարցում։ Երկրորդ պատվաստումից 15 օր անց արդեն արյուն հանձնելը թույլատրելի է։ Բայց և կան որոշակի հիվանդություններ, որոնք բացարձակ հակացուցումներ ունեն արյուն հանձնելիս։ Իսկ ֆիզիկապես առողջ լինելը պարտադիր է 18-65 տարեկան բոլոր արյունատու անձանց համար։ Արյան փոխներարկման կայանում դոնորները պարտադիր արյան անվտանգության հետազոտություն են անցում։
«Դոնորական արյունը հետազոտվում է հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, բրուցելոզի վերաբերյալ, արյան փոխներարկումից առաջ անպայման դրվում է համատեղելիության փորձ դոնորի և հիվանդի արյունների միջև»,- նշում է Գյումրիի արյան փոխներարկման կայանի բժիշկ-լաբորանտ Բելլա Խաչատրյանը։
Գյումրիի արյան փոխներարկման կայանը միշտ է ապահովված է բոլոր խմբերի արյան պաշարով, բայց դրա համալրումն այստեղ շարունակական ու պարտադիր գործընթաց է։ 2021 թվականին մոտ 700 մարդ է մասնակցել արյունատվության գործընթացին։ Նրանց հիմնական մասը կազմել են կամավորները, իսկ 88-ը՝ վճարովի հիմունքներով դոնորները։ Հենց դոնորների միջոցով էլ կայանն ապահովում է իր արյան պաշարը։
Արյան փոխներարկման կայանը հանդիսանում է Շիրակի մարզի բոլոր բուժհաստատությունների արյան պահանջարկն ապահովողը, բայց եղել են դեպքեր, երբ անհապաղ անհրաժեշտություն է առաջացել արյուն հասցնել նաև Վանաձորի ու Երևանի հիվանդանոցներին։ Դոնորական արյան կարիք առողջապահական ոլորտը մշտապես ունի, այն հատկապես սրվում է արտակարգ պատահարների, անհետաձգելի դեպքերի ժամանակ։ Եվ միայն 44-օրյա պատերազմի օրերին էր, որ Գյումրիի արյան փոխներարկման կայանում կամավոր արյուն հանձնողների թիվը կտրուկ ավելացել է, օրական մոտ 80 կամավոր է մասնակցել արյունատվության գործին։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...