17:34 30.07.2018
«Նույնիսկ ամենակատարյալ Սահմանադրության պարագայում էլ ոչ ոք երաշխիք չունի, որ ինչ-որ խմբի կողմից տեղի չի ունենա իշխանության զավթում»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այդուհանդերձ, ըստ նրա, քաղաքական ուժերի խնդիրն է գործող Սահմանադրությունում ամրագրել մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք կտարանջատեն իշխանություններին ու օրենքի հիմքով թույլ չեն տա իշխանության եկած ցանկացած անձի գործել կամայական ու միանձնյա որոշումներ կայացնել:
Իրավապաշտպանը ցավով նշում է, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում չի ձևավորվել այնպիսի կառավարման մշակույթ, որը հիմք կտա եզրակացնել, որ չեն կարող կրկնվել նախորդ բոլոր իշխանությունների թույլ տված սխալները:
«Չկրկնվելու երաշխիք առայժմ ունենք միայն Նիկոլ Փաշինյանի կամ այսօրվա կառավարության ժողովրդավարական կեցվածքը: Բայց արդյո՞ք դա կարող է երաշխիք լինել վաղը կամ մյուս օրվա համար»,- հռետորական հարց է ուղղել նա լսարանին:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող Սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման սկզբունքը, քանի որ հիմքում դրված է սուպերվարչապետական կառավարման իրավական մոդելը: Իշխանափոխությունը, ըստ նրա, չի փոխել իրենց մոտեցումները մի պարզ պատճառով՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի կարող փոխարինվել իշխանությունների բարի կամեցողությամբ:
«Ես միանշանակ վստահում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կամ կառավարության որևիցե անդամ ներկայումս ոչ մի դատավորի չի զանգի և չի էլ ասի: Բայց նորից ենք կրկնում դա չպետք է լինի անձի վրա դրված ինչ որ հիմք, երաշխիք: Պետք է լինի իրավական երաշխիք, առաջին հերթին դատական իշխանության ինքնակառավարում՝ մեկ, դատավորների անկախություն՝ երկու, գործադիր իշխանության նկատմամբ պառլամենտական վերահսկողություն՝ երեք»,- նշել է Սաքունցը` ավելացնելով նաև, որ հասկանում է, որ շատ կարճ ժամանակահատվածում այսպիսի փոփոխություններ իրականացնելը թե’ ժամանակային, թե’ ռեսուրսների առումով անիրատեսական է, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ապագայում նախաձեռնվելիք բարեփոխումների վերաբերյալ ուզում են հստակ երաշխիքներ լսել մինչ ընտրությունները:
Սաքունցի պնդմամբ` իշխանությունները պետք է ներկայացնեն համակարգային բարեփոխումների հայեցակարգ, հստակ ժամանակացույցով, որի նպատակը պետք է լինի սուպերվարչապետական համակարգի վերացումը:
«Միանշանակ է, որ կոռուպցիան, որպես երևույթ ու համակարգ պետք է ապամոնտաժվի, միանշանակ է, որ անպատժելիությունը պետք է հաղթահարվի և կատարած հանցագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց որպեսզի այդ արդյունքները ինստիտուցիոնալացվեն և ֆռռանք ճոճանակի մի կետից մեկ այլ մյուս ծայրահեղ տեղը չտեղափոխվեն և որի վերաբերյալ ես ձեզ վստահեցնում եմ, որ փորձ է արվում շահարկումներ անել, որ ինչ տարբերություն՝ հա, ես կարծում եմ, որ քանի գնա շահարկումները հա ավելանալու են՝ քաղաքական հետապնդում կամ չգիտեմ ինչ …. այս ամենին վերջ տալու համար և նաև երաժխիքներ ստեղծելու համար պետք է հստակ այդ մտադրությունները հայտարարվի»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Սաքունցի պնդմամբ՝ շատ պետական կառույցների նկատմամբ խորհրդարանն այսօր չունի վերահսկողություն, իսկ այդ մեխանիզմի բացակայությունը կարող է ժամանակի ընթացքում ծնել արատավոր երևույթներ:
«Պառլամենտական վերահսկողության բացակայությունը չի կարող չգայթակղել, դա իշխանության բնույթն է՝ անկախ անձից, որպեսզի մենք ունենանք կամ զերծ մնանք հետագա այն արատավոր երևույթներից, որին մենք ականատես ենք եղել,»- նշել է իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ ինչքան էլ վստահի վարչապետին կամ կառավարության անդամներին, այդուհանդերձ, չի ուզում, որ դա ոչ թե կարգավորվի անձերի կամային հատկանիշներով կամ գաղափարներով, այլ օրենքով, քանի որ իշխանությունը խիստ գայթակղիչ երևույթ է, ու դա ապացուցվել է մարդկության ողջ պատմության ընթացքում ու տարբեր երկրների փորձով:
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...
14:47 22.11.2024
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատարՆոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...
14:40 22.11.2024
Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...
14:32 22.11.2024
«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...
14:25 22.11.2024
Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...
14:19 22.11.2024
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...