Ինչո՞ւ է հոգեբանը խորհուրդ տալիս քիչ շփվել դրական մարդկանց հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ինչո՞ւ է հոգեբանը խորհուրդ տալիս քիչ շփվել դրական մարդկանց հետ

23:17 23.04.2022

Հոգեբան Սյուզաննա  Դեջես-Ուայթը  Psychology Today-ում հրապարակված  հոդվածում զգուշացրել է, որ կեղծ կենսուրախությունը կարող է հանգեցնել ուրիշների հետ շփվելու խնդիրների, դժվարացնում է ազատ ապրելը, անգամ կարող է հանգեցնել ավելորդ քաշի:

Հոգեբանը զգուշացնում է, որ մշտական ​​շինծու լավ տրամադրությունը դժվարացնում է փոխըմբռնումը թե՛ ռոմանտիկ, թե՛ ընկերական հարաբերություններում։ Ուայթը նկարագրում է կյանքի այս մոտեցումը որպես «թունավոր դրականություն»: Այն համոզմունքը, որ անկախ նրանից, թե որքան սարսափելի կամ դժվար լինի իրավիճակը, պետք է կուրորեն պահպանել լավատեսական վերաբերմունք,  թույլ չի տա իրերը տեսնել այնպես, ինչպես կան և անկեղծորեն հաղորդակցվել:

Նա նշում է, որ լավ է ձևավորել դրական մտածելակերպ, սակայն «թունավոր դրականությունը» բացասաբար է անդրադառնում մարդու վրա, քանի որ ստիպում է նրան ճնշել իրական զգացմունքները։ Ուայթի խոսքերով, որքան քիչ է մարդը հասկանում իր զգացմունքները, այնքան ավելի թաքնված է լավատեսի դիմակի հետևում։ Նման վարքագծի նշանները ճանաչելու համար հոգեբանը թվարկել է կեղծ լավատեսության յոթ բնորոշ նշան և խորհուրդ տվեց ազատվել այսպիսի մարդկանց հետ  հաղորդակցվելուց։

Ուայթը բացատրում է, որ մարդիկ ձևացնում են, թե միշտ կենսուրախ են՝ վախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին, ուստի նրանք փորձում են մեղմել ցանկացած անհարմար շփում հաճելի խոսքերի օգնությամբ։ Բացի այդ, «տոքսիկ-դրական» մարդիկ արժեզրկում են սեփական զգացմունքները, չեն ընդունում տխրությունն ու հիասթափությունը, ինչպես նաև ամաչում են բացասական փորձը բացահայտ արտահայտելուց ։Հոգեբանի կարծիքով՝ նման վարքագիծը, ճնշված հույզերը   կարող են հանգեցնել ֆիզիկական և հոգևոր ինքնազգացողության վատթարացման, նույնիսկ՝ ավելորդ քաշի: «Մենք նաև պետք է գիտակցենք, որ բացասական հույզերը հազվադեպ են պարզապես «անհետանում»: Զսպված զգացմունքները անպայման դուրս կգան, և դա կարող է տեղի ունենալ սխալ միջավայրում, սխալ պահի», – բացատրում է նա:

Առողջությանը վնաս պատճառելուց բացի, կեղծ կենսուրախությունը վատ է անդրադառնում այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա։ «Եթե մենք մեզ թույլ չտանք անկեղծ լինել մեր զգացմունքների վերաբերյալ, կամ թույլ տանք, որ ուրիշները հարմարավետ զգան իրենց, մենք զոհաբերում ենք իրական մտերմությունը և ստիպում հարաբերությունները պահպանել մակերեսային մակարդակի վրա»,- նշում է Ուայթը:

«Թունավոր-դրական» վարքագծից ազատվելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ճանաչել ոչ միայն լավ, այլև վատ հույզերը։ Դա անելու համար դուք պետք է սովորեք, թե ինչպես արտահայտել ձեր մտքերը այլ կերպ: Օրինակ՝ «Դու անհանգստանալու ոչինչ չունես, ամեն ինչ լավ է» ասելու փոխարեն փորձիր ասել. «Ես տեսնում եմ, որ դու հոգեբանական խնդիրներ ունես հենց հիմա: Ինչպես կարող եմ օգնել քեզ»:

Դադարեցնելով թաքցնել իրական զգացմունքները կեղծ լավատեսության դիմակի հետևում և փորձելով կիսվել փորձով, մարդը կարող է ավելի լավ հասկանալ ինքն իրեն և ձեռք բերել հուզական ազատություն, ասում է Ուայթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

BACK_TO_TOP