Kinder սկանդալ.ԵՄ գործակալությունը կոչ է անում լրացուցիչ հետաքննություն անցկացնել բելգիական գործարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Kinder սկանդալ.ԵՄ գործակալությունը կոչ է անում լրացուցիչ հետաքննություն անցկացնել բելգիական գործարանում

14:30 17.04.2022

Եվրոպական առողջապահական գործակալությունները կոչ են արել լրացուցիչ հետաքննություն անցկացնել Առլոնի Kinder շոկոլադի գործարանում,պայմանավորված՝  Եվրոպայում սալմոնելայի բռնկման հետ:

Երկրի հյուսիսում գտնվող Arlon գործարանի բոլոր ապրանքները հետ են կանչվել ապրիլի 8-ին՝ եվրոպական տասը երկրներում հայտնաբերված  սալմոնաելայի  դեպքերի մեծ քանակի պատճառով:

Բելգիայի իշխանությունները կարգադրել են դադարեցնել շոկոլադի արտադրությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Սննդի անվտանգության եվրոպական մարմինը (EFSA) հայտնել են, որ ապրիլի 8-ի դրությամբ հայտնաբերվել է սալմոնելայով թունավորման հաստատված կամ հավանական 150 դեպք, որոնց մեծ մասը՝ մինչև 10 տարեկան երեխաների մոտ:

ECDC-ի փորձագետներն ասում են, որ «հետագա հետազոտություններ են անհրաժեշտ Առլոնի արտադրամասերում ՝ բացահայտելու աղտոտման հիմնական պատճառը, ժամկետները և հնարավոր գործոնները»:

Ի՞նչ է տեղի ունեցել Arlon-ի   Kinder’s գործարանում

Kinder գործարանում , որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը,2021 թվականի դեկտեմբերին  հայտնաբերել է սալմոնաելա  բացիլ,- հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը:

Ընկերությունը «իրականացրել է հիգիենայի որոշ միջոցառումներ և ավելացրել է արտադրանքի և վերամշակման միջավայրի նմուշառումն ու փորձարկումը», շարունակվում է ECDC-ի հայտարարության մեջ:

Այն բանից հետո,երբ նմուշները ցույց են տվել բացասական  արդյունք, Kinder-ը արտադրանքը տարածել է ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Շոկոլադի հետ կապված սալմոնելայի առաջին դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում հունվարին:

Ապրիլի 8-ին Բելգիան կարգադրեց դադարեցնել արտադրությունը   Kinder’s գործարանում և այնտեղ արտադրված ամբողջ Kinder արտադրանքը հետ կանչվեց:

Բելգիայի սննդամթերքի անվտանգության FASFC գործակալությունը հայտարարություն տարածեց.  «Ապրիլի 8-ի դրությամբ գրանցվել է սալմոնելայի հաստատված կամ կասկածելի առնվազն 150 դեպք՝ կապված Kinder-ի արտադրանքի հետ, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և այլ երկրներում։  Գործակալությունը  արգելում է  Kinder-ի արտադրանքը»:

Ferrero-ն իր հայտարարության մեջ ներողություն է խնդրել սպառողներից.«Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանենք մեր սպառողների վստահությունը», -ասված  է ընկերության հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP