ՌԴ-ն նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու համար․ WP – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ՌԴ-ն նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու համար․ WP

12:00 16.04.2022

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ։ Ուրբաթ՝ ապրիլի 15-ին, այս մասին գրում է Интерфакс-ը։

Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, բոլոր երկրներում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է «Washington Post» թերթի հրապարակումը, որում ասվում է, թե Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։

Ըստ WP-ի՝ Ռուսաստանը զգուշացրել է, որ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը Ուկրաինայում և կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»։

Նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային զենքի մատակարարումների կտրուկ ընդլայնմանը: Հիշեցնենք՝ 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը նախատեսում է զենքի նոր խմբաքանակ, որը ներառում է 155 մմ հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ, ինչպես նաև լրացուցիչ մարդատար շարժական հակաօդային և հակատանկային զենքեր:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան կողմից Պետդեպարտամենտին ուղարկվել է «Կիևի ռեժիմին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգության մասին» փաստաթուղթը, որը գրված է ռուսերեն՝ թարգմանությամբ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մեղադրել է դաշնակիցներին հակամարտությունների գոտիներ զենք տեղափոխելու «կոշտ սկզբունքները» խախտելու և բարձր ճշգրտության սպառազինության ՝ «Ուկրաինայում արմատական ​​ազգայնականների, ծայրահեղականների և ավազակային կազմավորումների ձեռքն ընկնելու վտանգն անտեսելու համար։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է գրառման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP