Վատիկանում անցկացվել է խաչերթ՝ ուկրաինուհու և ռուս կնոջ մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Վատիկանում անցկացվել է խաչերթ՝ ուկրաինուհու և ռուս կնոջ մասնակցությամբ

11:23 16.04.2022

Հռոմեական Կոլիզեումի տարածքում ուկրաինացի Իրինայի և ռուս Ալբինայի մասնակցությամբ խաչերթ է տեղի ունեցել։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, հայտարարել է Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշը։

Նրա խոսքով՝ երկու կին, ովքեր 20 տարի առաջ լքել են իրենց երկրներն ու եկել Իտալիա, աշխատում են տեղի հոսփիսում։ Նրանք խաչը միասին պահել են 13-րդ կանգառի ժամանակ։ Ըստ նախնական ծրագրի՝ այս կանգառը պետք է ուղեկցվեր մտորումների տեքստով, որում հնչում է «եղբայր ժողովուրդների» մասին թեզը։ Բայց Ուկրաինայի խնդրանքով այն վերացվել է, և ներկաներին առաջարկվել է լուռ աղոթել։

Ուկրաինական կողմի փաստարկներին (և Սուրբ Աթոռում Ուկրաինայի դեսպանության պաշտոնական հայտարարությունը և համապատասխան գրությունը առաջինն էր նմանատիպ այլ կոչերի շարքում) Վատիկանում ուշադրությամբ են վերաբերվել. տեքստի փոխարեն, որում պետք է հնչեր «եղբայր ժողովուրդների» մասին թեզը, առաջարկվում էր լուռ աղոթել»,- ասել է դեսպանը։

Յուրաշն ընդգծել է, որ քիչ հավանական է, որ Սուրբ Աթոռն ամբողջությամբ փոխի պաշտոնական աղբյուրներում հրապարակված երթի տեքստն ու բովանդակությունը։ Բայց սրան նույնպես հնարավոր չէր չարձագանքել, նշել է նա։

Ուկրաինացիների մեկնաբանություններին Վատիկանի արձագանքի մասին գրում է նաև կաթոլիկական Credo հրատարակությունը։

«Մահվան առջև լռությունն ավելի խոսուն է, քան բառերը, ուստի կանգ առնենք աղոթքային լռության մե, և թող բոլորն իրենց սրտերում աղոթեն ամբողջ աշխարհում խաղաղության համար»,- հնչեց աղոթքի կոչը, որից հետո հրապարակում լռություն տիրեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

23:34 28.04.2025

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

23:27 28.04.2025

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

23:20 28.04.2025

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

23:13 28.04.2025

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...

BACK_TO_TOP