Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

20:29 16.04.2022

Բժիշկ Ռիտու Սալուջա-Շարման նշել է որովայնի ճարպից ազատվելու տարբերակները։ Գրում է Eat This, Not That  պարբերականը: Մասնագետի խոսքով` որովայնի խոռոչում կուտակված ճարպը ծածկում է որովայնի խոռոչի օրգանները։ Շատ դժվար է դրանից ազատվել, բայց հնարավոր է՝ նվազեցնելով մարմնի ճարպի ընդհանուր տոկոսը:

Սալուջա-Շարման խորհուրդ է տվել ճարպերի դեմ պայքարել առողջ սննդակարգով։ Պետք է ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել և սահմանափակել «անպիտան» սննդի օգտագործումը:

«Այսպես սնվելը ոչ միայն կօգնի ձեզ նիհարել և նվազեցնել որովայնի ճարպը, այլ նաև ավելի շատ սննդանյութեր կապահովի, կնվազեցնի քրոնիկ հիվանդությունների ռիսկը և էներգիա կտա»,- բացատրում է նա:Սալուջա-Շարման նշում է, որ օրական պետք է ուտել 25-30 գրամ մանրաթել, օրինակ՝ ուտելիքին ավելացնել հատապտուղներ, լոբի կամ ոսպ։ Բջջանյութn օգնում է ավելի երկար կուշտ լինել, նվազեցնում է ինսուլինի մակարդակի տատանումները, նվազեցնում շաքարի և խոլեստերինի մակարդակը և բարելավում է աղիքային միկրոֆլորան:

Բժիշկը կարծում է, որ նիհարողները պետք է շաքարավազի դետոքս կազմակերպեն։ Նա ասում է, որ սկզբում առանց շաքարավազի ապրելը դժվար կլինի, բայց ժամանակի ընթացքում կսովորեք։ Քաղցրավենիքի ցանկությունը մասնագետը խորհուրդ է տալիս հագեցնել մրգով կամ մեկ բաժակ ջրով:

Սալուջա-Շարման խորհուրդ է տալիս օրական երեք անգամ ուտել, նվազագույնի հասցնել միջանկյալ սնվելը, և խուսափել չիպսերից, թխվածքաբլիթներից և կրեկերներից:

«Սնունդը պետք է բաղկացած լինի մրգերի և բանջարեղենի խառնուրդից (ձեր ափսեի 1/2), բուսական ծագման սպիտակուցներից (ձեր ափսեի 1/4-ը) և ամբողջական ձավարեղենից (ձեր ափսեի 1/4-ը): Այնուհետև, ընթրիքից հետո այլևս մի սնվեք մինչև նախաճաշ»,- խորհուրդ է տալիս սննդաբանը:

Սալուջա-Շարման բացատրում է, որ նյութափոխանակությունը, մարմնի քաշը և ճարպային պաշարները կախված են հորմոնների հավասարակշռությունից, որի վրա ազդում են մեր ֆիզիկական ակտիվությունը, քունը և սթրեսի մակարդակը: Նա խորհուրդ է տալիս օրական առնվազն 30-60 րոպե  արագ քայլել  և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Դա, ըստ մասնագետի, կարագացնի նյութափոխանակությունը, թույլ կտա այրել ճարպերը, բարելավել տրամադրությունը, նվազեցնել սթրեսը և բարելավել քունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP