Արջերը նորից վնաս են հասցրել Ամասիա միավորված համայնքի մեղվապահների տնտեսություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

Արջերը նորից վնաս են հասցրել Ամասիա միավորված համայնքի մեղվապահների տնտեսություններին

20:32 15.04.2022

Արջերը նորից վնասներ են հասցրել Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերի տնտեսություններին: Ամասիայի տարբեր բնակավայրերի 10-նյակ  տուժած տնտեսություններ ահազանգել են  Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետարան ու պատկան այլ կառույցների։

Ամասիայի բնակիչ Մերուժան Ավագյանը մեղվի փեթակները տան բակում առավոտյան հայտնաբերել է կոտրված վիճակում: Արդեն երրորդ անգամ գիշերով իրենց բակ մտած արջը փեթակները բացելուց ու կողաշրջելուց հետո կոտրել է մեղվաթերթրիկները և ամբողջությամբ կերել ամբողջ ձմեռ դրանց վրա կուտակված մեղրը:

«Էս փեթակի մեջի մեղուները սառել են, էս ռամկեն, որ մասը որ մեղուն  մեղր էր կուտակել,կ ծիկ էր կազմել, լրիվ կերել է, մնացածը՝ կոտրել ու թողել:Նույնը էն փեթակի դեպքում է արել, ոչ մի մեղվաթերթ ամբողջական չի թողել»,- ասում է մեղվապահ  Մերուժան Ավագյանը:

Արջն իր գործողությունները կատարել է անձայն, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող տանը ձայներ չեն լսել: Փեթակները կոտրելուց ու քաղցը հագեցնելուց բացի, ոչնչացրել է բոլոր մեղվաընտանիքները:

Ձորամերձ տարածքում ապրող մեղվապահի ենթադրություններով՝ արջն իրենց  բակ է  հասել Ախուրյանի կիրճի տարածքից: Առավոտյան ձյան վրա նկատելի են եղել կովկասյան գորշ ցեղատեսակի արջի թաթերի հետքերը, հայտնաբերել է նաև մեղրաթերթերի մնացորդներ:

Մարտի 27-ին էլ արջը մտել էր Դավթյանների տան բակ, վնասել 10 փեթակներից 9-ը: Ավագյանների ընտանիքի նման Դավթյաններն էլ զրկվել են մեղվապահությամբ զբաղվելու հնարավորությունից:

Տնտեսություններ մտնող արջին որսացել էին տեսախցիկները, բնակիչներն են տեսել ու նկարահանել, թե ինչպես է օրը ցերեկով կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջը տան բակերով շրջում ու սնունդ է ման գալիս։

«Իմացանք, որ գորշ արջ է, կարմիր գրքում է գրանցված: Մեզ ասացին, որ հանկարծ վնաս չտանք իրեն, որովհետև չի թույլատրվում, քրեական գործ կհարուցեն: Շատ վտանգավոր է, տունն այս տարածքից ընդամենը 10-15 մետր է հեռու, երեխաների համար էլ է վտանգ ներկայացնում»,- ասում է արջի արկածներից  տուժած Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը:

Ոչ միայն բնակիչների արձանագրած կադրերը և միաժամանակ տարբեր տնտեսություններում արջի վնասումները մարդկանց ենթադրել են տալիս, որ արջը միայնակ չի գործում և նրա հետ շրջում են քոթոթները: Արջից կամ արջերից տուժած բնակիչներն անհանգստացած են, որ հնարավոր է սոված լինելու դեպքում հարձակվեն նաև մարդկանց ու ընտանի կենդանիների վրա, կովկասյան գորշ արջը վտանգավոր է դարձել Ամասիայի մի քանի համայնքների համար: Խնդրի շուրջ ShantNews.am-ը պարզաբանումներ է ստացել  շրջակա միջավայրի նախարարությունից։

«Նախարարությունը արջին քնեցնելու համար չունի այդ միջոցները, տարբեր կառույցների հետ հիմա բանակցությունների փուլում ենք, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել: Նախարարությունն ինքը լիազորված չի դա անելու: Շատ վտանգավոր է իսկապես, հուսով եմ, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- նշել է շրջակա միջավայրի նախարարության փորձագետ Տաթևիկ Ցյուրքերը:

Նույն պատասխանը մեղվապահները ստացել էին, երբ իրենք էին ահազանգել նախարարություն։ Փորձագետի փոխանցմամբ մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես և որտեղից են այս տարածքներում հայտնվել  արջերը, սա ըստ նախարարության պատասխանատուի, հյուսիսային  բնակավայրերի համար արտառոց երևույթ է համարվում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP