2022-ին Գյումրիում նախատեսվում է իրականացնել 5 սուբվենցիոն ծրագիր․ ավագանին քվեարկությամբ հաստատել է հայտերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

2022-ին Գյումրիում նախատեսվում է իրականացնել 5 սուբվենցիոն ծրագիր․ ավագանին քվեարկությամբ հաստատել է հայտերը

21:01 15.04.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերի մի մասը քաղաքային ենթակառուցվածքների նորոգմանն էր վերաբերում։ Այս տարի Գյումրի քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատված է 2 մլրդ 975 մլն 462 հազար դրամ։ Ծրագրերից մեկով առաջարկվում է 15 մեկ սենյականոց բնակարաններ ձեռք բերել, վերանորոգել և հատկացնել անօթևան ընտանիքներին։

«15 բնակարան է ասվում, բայց 5 բնակարան էլ մենք ձեռք կբերենք տարբեր միջոցներով, և 20 ընտանիքի անօթևանության խնդիր կլուծենք, կան նաև այլ մոտեցումներ, մենք մտադիր ենք պետական նշանակության գույք ձեռք բերելու համար դիմել կառավարություն, որ մեզ տրամադրեն, սոցիալական բնակարաններ կառուցենք ու տրամադրենք անօթևաններին»,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Գյումրիի 11 մանկապարտեզների վերանորոգումները ևս ընդգրկված են այս տարվա սուբվենցիոն ծրագրերում։ Տարիներով նախակրթական այս հաստատություններում կապիտալ ծախսեր չեն իրականացվել և շենքերն ունեն ինչպես կոսմետիկ վերանորոգումների, այնպես էլ ջեռուցման համակարգերի նորացման, խոհանոցային պայմանների բարելավման կարիք։

Սուբվենցիոն փաթեթում ֆինանսական առումով ծախսատար ծրագիրը փողոցաշինականն է, այս տարի նախատեսել են աշխատանքներ կատարել 22 փողոցում՝ ընդհանուրը 8250 մետր երկարության։

Եվս մեկ սուբվենցիոն հայտով էլ, եթե այն կառավարությունում հաստատում ստանա,  4 բազմաբնակարան շենքեր կօգտվեն էներգաարդյունավետության արդիականացման ծրագրից։ Սա այն ծրագրերից է, որտեղ բացի կառավարությունից ու համայնքից այլ հիմնադրամներ ևս ներդրում կունենան։ Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին բոլոր սուբվենցիոն ծրագրային հայտերին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP