12:17 20.02.2018
Մյունխենում Հայաստանի նախագահի ելույթից հետո հարց եղավ՝ մի՞թե 2013 թվականին Մոսկվան ճնշում էր, որ Երևանը ստորագրի Մաքսային միության մասին համաձայնագիրը։ Եվ խոսք եղավ, որ հայկական կողմը միաժամանակ բանակցում էր և՛ Մաքսային միության, և՛ Ասոցացման պայմանագրի շուրջ։
«Պատկերացնենք, որ այն իրավիճակը, որ կար 2013 թվականին, ցավոք սրտի, մեզ պարտադրվում էր «կամ-կամ»-ը։ Իրոք դա այդպես էր։ Հայտարարություններով մենք տեսանք այդ «կամ-կամ»-ը Վրաստանի օրինակով, Ուկրաինայի օրինակով։ Սա արդեն հակասում է մեր արտաքին քաղաքականության հենքին։ Այդ պատճառով մենք փորձել ենք, որ դա չդառնա «կամ-կամ», այլ լինի «և-և»։ Հաջողվել է», – «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այդ տեսակետից 2013 թվականին նահանջ եղավ, քանի որ և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը «և-և» քաղաքականությանը վերաբերվում էին խանդով։ Բայց ի վերջո, ստացվեց այնպես, որ և՛ Եվրոպական միությունը, և՛ Ռուսաստանը ընդունեցին, հաշտվեցին Հայաստանի քաղաքականության հետ։
«Եվ հիմա մենք ունենք մի կողմից անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմից ունենք արդեն ստորագրված համաձայնագիր Եվրոպայի հետ, որը հնարավորություն է տալիս բավականաչափ խորացնել մեր համագործակցությունը Եվրամիության հետ», – նշեց փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...
14:53 02.04.2025
Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանըՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն […] ...
14:45 02.04.2025
Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպումԱպրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։ Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև […] ...
14:38 02.04.2025
«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա ՍվաջյանԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման […] ...
14:29 02.04.2025
Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 […] ...