14:21 14.04.2022
Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի արդյունավետությունը չափվում է ոչ միայն դպրոցների և ուսուցիչների կողմից իրականացված կոնկրետ ծրագրերի արդյունքներով, այլև նոր գործիքակազմի, մեթոդաբանության կիրառմամբ, որոնք ապահովել են կրթական միջավայրի դրական փոփոխություն: Այդ արդյունքները հատկապես նկատելի դարձան վերջին տարիներին, երբ կրթական համակարգը կանգնեց նոր մարտահրավերների և փորձությունների առջև` պայմանավորված համավարակով: Կրթության շարունակականության ապահովումն այդ փուլում հանրակրթության լրջագույն խնդիրն էր: Նման ծրագրերի իրականացման ընթացքում կուտակված փորձի շնորհիվ նաև ուսուցիչներն ու դպրոցները կարողացան իրականացնել հեռավար կրթություն: Մենք ունեցանք հեռավար կրթության կազմակերպման հրաշալի օրինակներ, երբ «Իթվինինգ» ծրագրում ընդգրկված դպրոցները աջակցում էին կրթական համակարգին `դառնալով ռեսուրս այլ դպրոցների համար: Մենք ունեցանք օրինակելի դեպքեր, երբ տարբեր մարզերի ուսուցիչներ միավորվեցին` հեռավար ուսուցում ապահովելու նպատակով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա գնահատմամբ` կարևոր է, որ տարիների ընթացքում «Իթվինինգ» ծրագրում ընդգրկվող դպրոցների և ուսուցիչների թիվն աստիճանաբար ավելանա` ապահովելով առաջադեմ փորձի տեղայնացում: Փոխնախարարի խոսքերով՝ «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրում արդյունավետ գործունեություն ծավալած մանկավարժները միացել են Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացին, մասնավորապես՝ նախագծային ուսուցման կիրառման և զարգացման ուղղությամբ:
«Նախարարությունը պատրաստակամ է ապահովելու աջակցություն` «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի հետագա շարունակականության համար»,- նշել է Ժ. Անդրեասյանը` ընդգծելով, որ ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքը դիտվում է որպես մասնագիտական զարգացման արդյունք և հաշվի է առնվում մանկավարժի որակավորման տարակարգի շնորհման գործընթացում: Ծրագրի մյուս կարևոր դրական կողմը, ըստ փոխնախարարի, դպրոցների միջև համագործակցության խթանումն է, որը նպաստում է լավագույն փորձի տարածմանը և ուսուցիչների համագործակցությանը: «Ես հույս ունեմ, որ այս ծրագրում ընդգրկված դպրոցները կդառնան լավագույն փորձի տարածման դեսպանները հանրակրթության համակարգում»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:
«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի մասին
Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 թվականից՝ որպես «Կոմենիուս» ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայում «Էրազմուս+» ծրագրի մաս է։ Հայաստանը ծրագրին միանալու գործընթացը սկսել է 10 տարի առաջ: Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, ՀՀ-ում որպես աջակցող կազմակերպություն՝ ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
680 դպրոց, 2000 ուսուցիչ
2013 թվականից մինչ այժմ տարբեր փուլերում «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրին մասնակցել են Հայաստանի շուրջ 680 դպրոց և շուրջ 2000 ուսուցիչ: Ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված սեմինարների, վերապատրաստման դասընթացների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
2014-2019թթ․ ամեն տարի Հայաստանում կազմակերպվել են միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել են եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի ավելի քան 350 ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։
Առավել փորձառու և հաջողություններ արձանագրած ուսուցիչներից ընտրվել են «Իթվինինգի» տարածաշրջանային դեսպաններ, որոնք ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հետ համատեղ կազմակերպում և համակարգում են մարզերի աշխատանքները, ցուցաբերում աջակցություն ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցերում։
Նոր դասընթացներ` ուսուցչի ատեստավորման համար
2021թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ԿՏԱԿ-ի ներկայացրած «Մեդիա գործիքներ» և «Համագործակցային և նախագծային ուսուցման մեթոդները» դասընթացները հաստատվել են՝ որպես ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման դասընթացներ` ապահովելով կրեդիտներ «Մասնագիտական զարգացում» բաղադրիչից։
Որակի ազգային և համաեվրոպական մրցանակաբաշխություն
2017-2020թթ․ Հայաստանի 15 դպրոցներ արժանացել են «Իթվինինգ դպրոց» հավաստագրի, որը շնորհվում է 2 տարվա համար (6 դպրոցներ հավաստագիրը ստանում են 2-րդ անգամ անընդմեջ)։
Յուրաքանչյուր տարվա ավարտին ինչպես «Իթվինինգի» մասնակից բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է տարեկան ամփոփիչ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվում են կատարված աշխատանքները, քննարկվում և նախանշվում են հաջորդ տարվա անելիքները:
Իրականացվում է նաև Ազգային մրցանակաբաշխություն, որի ընթացքում առավել հետաքրքիր և նախագծերի՝ որակի եվրոպական չափանիշներով առավել բարձր գնահատականների արժանացած մասնակից ուսուցիչները ստանում են Որակի ազգային հավաստագրեր ու մրցանակներ, իսկ նրանցից լավագույնները մասնակցում են Որակի համաեվրոպական մրցույթին։ Հայաստանից 117 ուսուցիչներ ստացել են Որակի եվրոպական 162 հավաստագիր։
2020 թ․ համաեվրոպական մրցանակաբաշխության արդյունքներով Հայաստանի ուսուցիչներից Սոնա Ադամյանը 3 ուսուցիչների հետ միասին համաեվրոպական «Իթվինինգ» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել 0-6 տարիքային խմբում “Busy bags in my bug” նախագծի համար։
Գործարկվել և հաջողությամբ շահագործվում են «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ազգային կայքը և ֆեյսբուքյան էջը:
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...