19:16 14.04.2022
Շիրակի մարզի ամբողջ տարածքում հաշվառված են 335 հիդրանտներ, դրանցից մոսկովյան տեսակի են միայն 165-ը, մնացածը՝ թուրքական են, որոնցից օգտվել չեն կարող: Դրանք ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ են տեղադրվել, բայց մետաղյա կոնստրուկցիաներն ու բանալիները մարզային փրկարարական վարչությանը չեն տրամադրվել:
Հրդեհների ժամանակ մեքենաները ջրով լիցքավորելու համար մոսկովյան տիպի հիդրանտներն են օգտագործում:
«Հրդեհի ժամանակ, տեղադրելով ընդհանուր հոսքին, բանալիով բացում ենք, մեր դեպքում ավելի հարմար է օգտագործել էս հիդրանտները, որովհետև հա՛մ բանալին է հետը աշխատում հեշտ, հա՛մ ժամանակը ավելի քիչ է ծախսվում»,- բացատրում է Գյումրի ՀՓՋ հրշեջ-փրկարար Եղիշե Փահլևանյանը։
Այս խնդիրն առաջացել է տարիներ առաջ, երբ ջրամատակարար ընկերության պատվերով, բայց իրենց համար անհայտ մի կազմակերպություն մարզում կառուցել է հիդրանտներ, որի ավարտից հետո մայր ջրատարի վրա կառուցված հիդրանտների բանալիները չեն փոխանցել ԱԻՆ Շիրակի մարզային վարչությանը։ Մինչ օրս դրանց տեխնիկական վիճակի ստուգում չի իրականացվել։
«Թուրքական տիպի հրշեջ հիդրանտներից օգտվելու համար մեզ հարկավոր են բանալիների փորձարկումներ իրականացնել և հետագայում շահագործելու համար, որը ներկա պահին մենք չունենք, ունենք ոչ գործարանային, այսինքն՝ ձեռքի պատրաստած հրշեջ հիդրանտներ, որոնք ժամանակավոր օգտագործման համար են տրամադրել Գյումրիի ՀՓՋ-ին, իսկ մյուս ՀՓՋ-ներում ընդհանրապես գոյություն չունեն»,- նշում է ՇՄՓՎ ՃԿԿ պետ Էդվարդ Սարոյանը։
«Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերության լուծարումից հետո համակարգի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատուի պարզաբանմամբ՝ իրենք հիդրանտների տեխնիկական վիճակի և բանալիների փոխանցման պատասխանատվություն չեն կրում, բացի դրանից՝ այդքան անհրաժեշտ բանալիները, որպես գույք, իրենց նախկին ջրամատակարարը չի տրամադրել:
Ընկերության պատասխանատուն նաև հետևյալն է նշում, որ թուրքական հիդրանտների տեխնիկական վիճակի մասին նկարագրություն կամ եզրակացություն պետք է լիներ կողմերի միջև ժամանակին ստորագրված ընդունման-հանձնման փաստաթղթերում, որոնք ևս իրենց չեն փոխանցվել:
«Եթե ժամանակին շինարարը վատ է կառուցել, որքանո՞վ է ճիշտ, որ այսօր ֆրանսիական շահագործողը դրա տակից դուրս գա։ Էդտեղ որ ժամանակին կառուցել են, ավարտական ակտ են ստորագրել ու նաև ստորագրել է դրա տակ հենց ԱԻՆ-ը։ Չէ՞ որ օբյեկտները հանձնել են շահագործման, հիմա պարզվում է՝ ոչ ոք, ոչ մի բանից տեղյակ չէ»,- SHANTNEWS. am-ին փոխանցեց «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։
Ջրամատակարար ընկերությունը պատրաստ է հիդրանտների խնդիրը կարգավորելու համար համագործակցել տեղական իշխանությունների և մարզային փրկարարական վարչության հետ: Այս ընթացքում կրկնօրինակն ունենալու համար պահանջել են հիդրանտների մետաղյա կոնստրուկցիաների ու բանալիների օրինակներ տրամադրել, բայց չեն ստացել:
«Որոշակի պայմանավորվածություն կա առ այն, որ ԱԻՆ Շիրակի համապատասխան տարածքային ստորաբաժանումը մեզ պետք է ներկայացնի ցանցում տեղադրված տարբեր տեսակի հիդրանտների բանալիներից թեկուզ մեկական օրինակ, մենք մեր ուժերով կփորձենք ինչ-որ տեղ պատվիրել, պատրաստել շատ ավելի մեծ քանակությամբ բանալիներ, որպեսզի ԱԻՆ-ը կարողանա այդ ցանցը շահագործել, բայց մենք առ այսօր որևէ այդպիսի բանալի չենք ստացել շահագրգիռ կողմից»,- նշում է ջրամատակարար ընկերության պատասխանատուն։
Մարզում հիդրանտներից մի քանիսն էլ մնացել են հողաշերտի տակ կամ քայքայվել են: Այս տարի Գյումրիում նախատեսվում է ավելացնել հիդրանտների թիվը, «Անի» թաղամասում նոր ջրամատակարարման ցանցի աշխատանքների ընթացքում կտեղադրվեն նոր՝ մոտ 3 տասնյակ հիդրանտներ:
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:43 16.04.2025
Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսըՉինացի շախմատիստ Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ին։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար հայրենակից Տան Չժունիի հետ մրցախաղում Վենցզյուն 9-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը, ինչը բավարար էր՝ մրցախաղում ժամանակից շուտ հաղթանակը ապահովելու համար։ Վերջնական հաշիվը դարձել […] ...