11:35 20.02.2018
Մյունխենյան համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած արտահայտությունը, որ Հայաստանը չի փորձում մրցակցությունից քաղել այսրոպեական օգուտներ, նշանակում է, որ Հայաստանը ընկերություն չի անում մեկի հետ ընդդեմ մյուսի՝ ելնելով այսրոպեական շահերից։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նախագահի խոսքերը պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Մենք միշտ եղել ենք ազնիվ մեր բոլոր գործընկերների հետ։ Եվ դա ցույց տվեց, ի միջի այլոց, Վիկիլիքսը։ Երբ հրապարակվեցին այդ գաղտնի փաստաթղթերը, չկար որևէ կետ, որևէ տող, որի համար Հայաստանը ամաչի, կամ որի համար զղջա, որովհետև մենք միշտ բաց ենք եղել մեր գործընկերների հետ», – նշեց Քոչարյանը։
Փոխնախարարի բնորոշմամբ՝ ամերիկացիների հետ բանակցություններում Հայաստանը պարզ ու թափանցիկ խոսել է նաև Ռուսաստանի հետ կապված իր շահերի մասին, և հակառակը։ Նույնը վերաբերում է նաև Իրանի ու Եվրոպայի հետ հարաբերություններին։
Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...
15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...
14:53 02.04.2025
Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանըՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն […] ...
14:45 02.04.2025
Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպումԱպրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։ Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև […] ...
14:38 02.04.2025
«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա ՍվաջյանԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման […] ...