18:38 14.04.2022
2018 թվականից սկսած կառավարությունը գյուղացիական տնտեսություններին, փոքր ու միջին ձեռներեցներին, ֆերմերներին առաջարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը։ Շիրակի մարզում հիմնականում օգտվում են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, տավարաբուծության զարգացման, լիզինգով գյուղտեխնիկայի ձեռք բերման, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերից։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ պետությունը դարձյալ օժանդակության տարբեր ծրագրեր է առաջարկում գյուղացուն։ Աջակցության այս տարվա ծրագրերին գյուղացին դեռ նոր է ծանոթանում։ Մարզի գյուղվարչությունը նախորդ տարվա ցուցանիշներն է ներկայացնում։ 2021-ին մեծամասամբ օգտվել են գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից, արդյունքում համայնքները ձեռք են բերել 49 միավոր տեխնիկա․ ընդհանուրը՝ 423 մլն դրամ արժողության։ Բայց և պահանջվածներից է մնում վարկերի սուբսիդավորումը։
«Վարկերը տրամադրվում են 5 տոկոս տոկոսադրույքով, այսինքն՝ պետության կողմից սուբսիդավորվում է վարկը, իսկ քաղաքացին վճարում է 5 տոկոսը, այլ վարկատեսակների համեմատ՝ ինքը շահավետ է ու մրցունակ»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Նախորդ տարի խելացի անասնագոմերի կառուցման ծրագիրը ևս ակտիվ է գործել։ Այս դեպքում «խելացի» բնութագիրը վերաբերում է անասնաշենքերի կառուցման եղանակին, հարմարություններին։ Գյուղերում շատ գլխաքանակ ունեցող տնտեսությունները փորձում են հրաժարվել անասնապահության հին եղանակներից։
«Այս անասնագոմի խելացիությունը այն է, որ անասունի համար շատ հարմարավետ է, առանձին տեղում նստում է, մյուսում՝ կերն ուտում, լուսավոր է, ու օդը մաքուր, կթարանն առանձին է՝ ավտոմատացված, հետո մարդկային գործոնն է քիչ։ Ծրագրով 50 տոկոսը պետությունն էր տալիս, 50-ն էլ ֆերմերը պետք է դնի, այնպես ստացվեց, որ 45 գլխի համար պետությունը ինձ տրամադրեց 17 ու կես մլն դրամ, 22 մլն էլ մենք ծախսեցինք էս գոմի վրա»,- ասում է Նոր Կյանքի բնակիչ Վարազդատ Հայրապետյանը։
Վարազդատ Հայրապետյանը Նոր Կյանքում նախկին կոլխոզներին պատկանող հին ու ավերված անասնագոմի տարածքը 2000-ականների սկզբին է մտադիր եղել վերածել մեծ անասնաֆերմայի, բայց միջոցները չեն բավարարել։ Պետական գյուղաջակցության ծրագիրը հնարավորություն է տվել այն իրականացնելու և մեկ տարում ավարտել է աշխատանքները։ Խելացի անասնաշենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, մնում է անասունների ձեռքբերման հարցը։ Տևական ժամանակ է՝ բանկերը մերժում են վարկ տրամադրել, տնտեսվարողը պատրաստ է անասնաշենքի հետ լրացուցիչ այլ անշարժ գույք գրավադրել։ Պայմանավորվածություններ էլ ունի տոհմային բարձր կաթնատվությամբ կովեր գնելու համար։
«Հենց դա է խնդիրը, որ անասունները մեկ առ մեկ ընտրել ենք․․․ Ճիշտ է, պետությունը թույլ է տալիս, որ անասնաշենքը գրավ դրվի, բայց բանկը ասում է, որ ռիսկ է տեսնում, հնարավոր է աշխատես, ու հանկարծ կովերը սատկեն, չկարողանաս պահել, էդ դեպքում ի՞նչ է լինելու»,- նշում է ֆերմերը։
Նոր Կյանքի բնակիչ ֆերմերը միակը չէ մարզում, որ բախվում է ֆինանսավորման, վարկավորման խնդիրների։ Պետական աջակցությունից ավելի շատ է եղել սեփական ներդրումը, անասնագլխաքանակի ձեռք բերման հարցում ևս մտադիր է ֆինանսական տարբեր միջոցների ներգրավմամբ գործն ավարտին հասցնել։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...