Հզոր երկրաշարժի դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Հզոր երկրաշարժի դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել

11:13 20.02.2018

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, ԱԻ նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն այսօր՝ փետրվարի 20-ին, հերթական անգամ խոսել են Հայաստանում սեյսմիկ ռիսկերից։

«Այժմ աշխատանքներ են գնում առկա շենք-շինությունների վիճակի մասին բազա ունենալու համար։ Մեկ շենքի համար նախնական գնահատական տալու համար անհրաժեշտ է երեք հարյուր հազար դրամ, այդ միջոցները դեռ կառավարությունը չունի, բայց ռազմավարություն է մշակված, քայլեր կատարվում են», – ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը։

 «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն իր հերթին ընդգծել է, որ հզոր երկրաշարժի ժամանակ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը հանավության է արաժանացել 2017 թվականին: Ռազմավարության նպատակը Հայաստանի տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու բնակչության անվտանգության ապահովումն է:   Դրան հասնելու համար պետք է նախադրյալներ ստեղծվեն շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման համար: 

Ծրագրերն իրականացվելու են մի քանի փուլով. առաջին՝ նախապատրաստական փուլը ներառում է 2018-2020 թվականները: Այդ ընթացքում  պետք է գույքագրվեն շենքերն ու շինությունները։ Երկրորդ փուլն ընդգրկում է 2020-2022  ժամանակահատվածը, որի ընթացքում նախատեսվում է մշակել շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Իսկ երրորդ փուլի սկիզբը նախատեսվում է 2023 թվականից:  Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման փորձնական ծրագրեր կիրականացվեն նորարարական տեխնոլոգիաների  կիրառմամբ: Որպես Ծրագրերի համալիր իրականացման ժամկետ դիտարկվում է  2025-2030 թթ. ժամանակահատվածը:

Ըստ փորձագիտական գնահատականների՝ հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տներ, 19 հազար բազմաբնակարան շենքեր և 98 հազար տարբեր նշանակության  շինություններ, այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP