09:53 20.02.2018
«2017թ.-ի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը ունեցել է 6 գերակա ուղղություն, իրականացրել 18 միջոցառում: Կարևոր եմ համարում մի շարք օրենքների ընդունումը, որը բխում էր նոր սահմանադրության պահանջներից: 6 սահմանադրական օրենք ԱԺ-ի կողմից արդեն ընդունվել է, մեկը դեռ քննարկման փուլում է», – այսօր՝ փետրվարի 20-ին, ամփոփելով 2017թ.-ի աշխատանքները, ասել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարությունն անցած տարի նորմատիվ ակտերի առնչությամբ նախադեպը չունեցող 6680 փորձագիտական եզրակացություն է ներկայացրել։Արդարատության կարևոր ուղղություններից մեկն էլ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումն է: Ըստ նախարարի՝ դատավորների ծանրաբեռնվածության հավասար բաշխումը նույնպես լուրջ խնդիր կլուծի: Դատական գործերի մի մասը կտեղափոխվեն այլ տիրույթներ, կստեղծվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան, կավելանա դատավորների թիվը: Հաջորդ կարևոր ոլորտը, որ առանձնացրել է Դավիթ Հարությունյանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն էր: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրն է կազմվել: Ստեղծվել է համակարգող խորհուրդ:
«Հայտարարել էինք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար կարևոր հարց Է: Այստեղ 5 ուղղություն ենք կարևորել՝ ընտրական համակարգի բարելավում, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, խտրականության դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն: Մենք նաև ստանում ենք ԵՄ աջակցությունը այս ոլորտում: Նշված երկու տարիների համար տրամադրվել է 17 մլն եվրո աջակցություն», – ասել է Դավիթ Հարությունյանը:
Նախարարը նաև հայտնել է, որ ՄԻԵԴ-ում աճել է հայկական գործերի թիվը, ինչը վկայում է, որ զարգանում է իրավունքների պաշտպանության ոլորտը:
«Եթե 2013թ.-ին ՄԻԵԴ-ը կայացրել է ընդամենը 2 վճիռ հայկական գործերով, ապա 2016-17 թթ.-ին՝ 27 վճիռ», – ասել է Դավիթ Հարությունյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...