Հեղեղումների վտանգ Գյումրի գետակի մերձակա տարածքներում․ կոյուղատար գետակներ թափվող աղբի պատճառով խցանումներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+7.09 oC

Հեղեղումների վտանգ Գյումրի գետակի մերձակա տարածքներում․ կոյուղատար գետակներ թափվող աղբի պատճառով խցանումներ են

18:15 12.04.2022

Գյումրի գետակի հարակից տնակների համար հեղեղման վտանգի սեզոնն է։ Գարնանային անձրևներից ջուրն առատ է, հունից դուրս գալուն նպաստող պատճառներն էլ՝ շատ։ Հարակից տարածքում ու  այլ թաղերում ապրողները գետակը դարձրել են աղբի կուտակման տարածք։ Ջրի ճամփան փակվելու հետևանքները հարևան տներում ու տնակներում են, իսկ դրանցից անկանոն տեղադրվել են հենց գետակի բերանին՝ շատ խիտ դասավորությամբ։ Գետակի մի հատվածը Գյումրիի գլխավոր կամրջի տակով է հոսում, մի կողմում բնակելի տներն են, մյուսում՝ հողային պատնեշն ու ծառերը։

Գետակն աղբավայր դարձնելու հարցում մերձակա տների բնակիչներից ամեն մեկն իրեն անմեղ է համարում, բայց գետակը պարբերաբար ջրի երես է հանում հարևանի, հարակից թաղերի ու այլ թաղամասերից թափված աղբը։

Գյումրի գետակն աղբահավաք ավազան է ոչ միայն կամրջի հատվածում։ Քաղաքում միայն որոշ տարածքներում է գետակի հունը համեմատաբար մաքուր, ու դա միայն քիչ բնակեցված լինելու արդյունքում է։ Գետակի նեղ հատվածներում կամ կամրջակների տակ խցանումների և հեղեղումների վտանգն ավելի շատ է, այդ հատվածներում աղբը ջուրը նետելը գուցե հարմար տեղանք է, բայց մաքրման աշխատանքների համար դժվար հասանելի է։

«Տարածքներ ունենք, որտեղ տեխնիկա չմտնելու պատճառով չենք կարող աշխատանքներ կատարել, դոմիկներ են տեղադրված, հատվածներ ունենք, որտեղ ծառատունկն այնպես է կատարվել, որ տարիների ընթացքում ծառերը բարձրացել են, հնարավոր չի եղել մոտենալ։ Պլաստիկե տարաները ջրից հեռացնում ենք ձկնորսական սետկեքով, որտեղ ավելի ծանծաղ է, մտնում ենք ջուրը, ձեռքով հավաքում»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Ոսկանյանը։

Այդպիսի դժվարահաս տեղանքներ կան Սևյան, Խանջյան, Փանյան փողոցներում։ Նույն իրավիճակն է Ավտոկայան թաղամասում։ Գետակն անցնում է տնակային ավանով։ Խիտ դասավորված տնակների արանքում մաքրող տեխնիկա տեղաշարժել հնարավոր չէ, որոշ հատվածներում գետակն հոսում է տների տակով։ Խցանումները բացելու համար կոմունալ ծառայության բրիգադները լայնացնում և խորացնում են հունը։

Փետրվարին են մաքրել, բայց հիմա նորից անհրաժեշտություն կա Գյումրիի սելավատարների խցանումները բացելու։ Դրանցով ապահովվում են անձրևաջրերի հեռացումը փողոցներից։ Գյումրիի սելավատարների մեծ մասը նոր են կառուցվել՝ փողոցների հիմնանորոգման ժամանակ։ Խցանվում են հորդառատ անձրևներին ջրի հետ բերած հողով, քարերով, ինչի պատճառով շատ փողոցներ ջրածածկ են լինում։

 «Ջրի հոսքն է շատ լինում, սելավատարի տարողությունն էլ քիչ է, չի հասցնում քաշի։ Ասենք, Շիրակացի փողոցի վրա չունենք սելավատարներ, էդ ամբողջ ջրահոսքը գալիս, լցվում է Շիրազի փողոց»,- նշում է Գյումրիի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալը։

 

Գյումրիում համեմատաբար նորմալ գործող 320 սելավատար կա, որոնք հիմնականում քաղաքի կենտրոնական փողոցներում են, այլ հատվածներում կա՛մ դրանք բացակայում են, կա՛մ վաղուց խցանված են ու վնասված։ Սելավատարներ կառուցելուն կոմունալ ծառայությունը սպասում է փողոցաշինական ծրագրերի արդյունքում։ Նոր սելավատարների անհրաժեշտություն ունեն նաև Անի թաղամասի փողոցները։

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP